485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը թույլ է տալիս անցնել մեծ պայմանագրի մշակման. Սարգսյան
10:43
23 Հունիսի 2011

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը թույլ է տալիս անցնել մեծ պայմանագրի մշակման, չորեքշաբթի հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝պատասխանելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ներկայացուցիչների հարցերին։
«Բանակցությունների սեղանին գտնվող առաջարկությունների փաթեթը հայկական կողմի երազանքի մարմնավորումը չէ, բայց այն հնարավորություն է տալիս անցնել մեծ պայմանագրի մշակման»,- ասաց նախագահը։

«Եթե մենք հանդիպենք, ունենալով կառուցողական մոտեցում, և եթե Ադրբեջանը նոր պահանջներ չառաջադրի, ապա ես դրական արդյունքներ եմ ակնկալում»,- ասաց պետության ղեկավարը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը ծրագրված է հունիսի 24-ին Կազանում։

Սարգսյանն ավելացրեց, որ և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը խորապես շահագրգռված են խնդրի հնարավորին չափ արագ լուծմամբ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է  մինչ օրս խոչընդոտել հիմնական սկզբունքների համաձայնեցմանը, ՀՀ նախագահը պատասխանել է, որ խնդիրն  սկզբունքների անհամապատասխանությունների և տարբեր մեկնաբանությունների մեջ է կայանում։

Նա նշեց, որ դեռ 2007թ.-ին Հայաստանը հայտարարել էր, որ այն սկզբունքները, որոնք ներառված են Մադրիդյան փաստաթղթում, հնարավորություն են ընձեռում հասնելու խնդրի արդար և երկարաժամկետ լուծման։
«Դրանք երեք սկզբունքներ են՝ ուժ չկիրառելը, տարածքային ամբողջականությունը, ազգությունների ինքնորոշումը։ Հարցն այն է, որ մենք և ադրբեջանցիներն այլ կերպ ենք հասկանում այդ սկզբունքները»,- ասաց նա։

Թվարկելով մի շարք տարբերություններ՝ Սարգսյանն ընդգծեց, որ հայկական կողմի և համանախագահների ըմբռնումներն ու մոտեցումներն այդ հարցում համահունչ են։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։