484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի. Սարգսյան
18:27
22 Հունիսի 2011

Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի, չորեքշաբթի անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, ԵԽԽՎ նիստին ելույթ ունենալով՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
 
«Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, որը թույլ կտար դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանները բացելու միջոցով հետզհետե վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը»,- նախագահի խոսքը մեջբերեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Սարգսյանը նշել է, որ այդ գործընթացում հայկական կողմի համար չափազանց կարևոր էր ոչ միայն միջնորդ երկրների, այլև ընդհանրապես միջազգային հանրության, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ոգևորիչ և մշտական աջակցությունը:
«Ցավոք սրտի, անգամ նման սատարման պայմաններում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավ փակուղի:

Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչը անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության և անվստահության պատին դեմ առնելուց հետո, այլևս երբ կբացվի հնարավորության պատուհանը»,- ասել է նախագահը:

Նա հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանը նախաձեռնել է  գործընթացը բարի նպատակներով` անսալով ազգերի և պետությունների խաղաղ գոյակցության 21-րդ դարի հրամայականին:

«Եվ դա այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն: Մինչդեռ համայն հայությունը սպասում է համարժեք գնահատականի, և այդ նպատակով այսուհետ ևս մեր ջանքերը` անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաև մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերը, ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»,- ասել է Սարգսյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, հայկական կողմը  պատրաստ է խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն հայերի և թուրքերի համար, այլև տարածաշրջանում, կարծում եմ նաև ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի»,- ընդգծել է նախագահը:

Նա ընդգծել է, որ Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ցավով նշելով, որ «դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռևս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը»:

Նախագահը նաև հայտնել է, որ հավատում է ընդհանուր, ընդգրկուն, խաղաղ և բարեկեցիկ Եվրոպայի ապագային: «Եթե Եվրոպան գաղափար է, եթե Եվրոպան ընդհանուր արժեքային տարածք է, ապա դա այդպես է ողջ Եվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալ և անդին, առանց խմբային բաժանումների կամ մասնատման: Եվրոպան չի կարող և չպետք է հանդուրժի նոր բաժանարարներ, անկախ նրանից՝ դրանք շոշափելի՞ են, թե՞ ոչ»,- ընդգծել է Սարգսյանը:

Ըստ նրա, Եվրոպայի խորհուրդը պետք է ծառայի որպես կարևոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի և Եվրոպայի միասնությունը խթանող հավաքական ջանքերի համար: «Դա է պարտադրում մեզ ապագա սերունդների առջև մեր պատասխանատվությունը»,- ասել է պետության ղեկավարը: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: