484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող օգտակար որոշումներ ընդունել. Սարգսյան
18:12
22 Հունիսի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը չի կարող օգտակար որոշումներ ընդունել և դրա գործունեությունն արդյունավետ չի լինի:

Հունվարի 28-ին ԵԽԽՎ բյուրոյի նիստի ժամանակ իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան ընտրվել է հանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև դադարից հետո կարող է վերսկսել իր գործունեությունը: Հանձնաժողովի գործունեության վերսկսմանը դեմ են հայազգի պատգամավորները:
«Մեզ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչ ակնկալիքներ ունի վեհաժողովը ԼՂ հարցով ստեղծված ենթահանձնաժողովից»,- չորեքշաբթի Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ելույթից հետո պատվիրակների հարցերին պատասխանելով՝ հայտնել է Սարգսյանը:

Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ ԵԽԽՎ-ն կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու գործում: «Եվ այստեղ շատ կարևոր է սկսել այն քայլերից, որոնք չեն վնասում գործը: Ես վստահ եմ, որ եթե ԵԽԽՎ-ին հաջողվի գոնե իր պատերի ներսում բացառել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև փոխադարձ մեղադրանքները, ապա այն դրական ազդեցություն կունենա խնդրի լուծման և ընդհանուր առմամբ տարածաշրջանում երկխոսության ձևավորման վրա»,- ասել է նախագահը:
Միաժամանակ նա չի համաձայնել, որ իբր ենթահանձնաժողովը մի քանի տարի առաջ  դադարեցրել է իր գործունեությունը նախագահի՝ լորդ Ջոնսթոնի մահվան պատճառով:

«Ենթահանձնաժողովը ի՞նչ լուրջ հարց կարող է քննարկել ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված: Ենթահանձնաժողովը չունի որևէ հնարավորություն` տիրապետելու բանակցային գործընթացի մանրամասներին: Ենթահանձնաժողովը պատմական որևէ հիշողություն չունի և չի կարող օգտակար որոշում կայացնել: Եվ վերջապես, որքանով մենք տեղյակ ենք, վեհաժողովի մանդատի մեջ էլ չի մտնում Ղարաբաղի խնդրի լուծումը»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Սարգսյանը հիշեցրել է, որ եվրոպական կառույցները  ղարաբաղյան խնդրի լուծումը վստահել են ԵԱՀԿ-ին և դրա շրջանակներում այդ ձևաչափի համանախագահներն են ՄԱԿ անվտանգության խորհրդի երեք անդամ երկրները  (Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան):

«Ավելի վստահելի, ավելի կոմպետենտ ձևաչափ ես չեմ տեսնում: Այնպես որ ես կարծում եմ, որ ենթահանձնաժողովի աշխատանքները արդյունավետ չեն լինի: Եվ ես լիարժեք պաշտպանում եմ մեր պատվիրակության կարծիքը»,- հայտնել է ՀՀ նախագահը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: