480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Կազանի հանդիպման ընթացքում հնարավոր է ղարաբաղյան հակամարտության լուծում գտնել
16:38
22 Հունիսի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ Կազանի հանդիպումը կարող է հակամարտության լուծման հանգեցնել, կարծում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն:

Հունիսի 24-ին Կազանում տեղի կունենա ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ըստ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության, հանդիպման ընթացքում ծրագրվում է որոշում կայացնել հակամարտության կարգավորման հիմքերի նախագծի վերաբերյալ:
«Մենք այդ տարածաշրջանի կայունության և խաղաղության հույս ունենք, և ակնկալում ենք, որ Կազանի հանդիպումը հաջողությամբ կպսակվի և հակամարտության լուծման կհանգեցնի»,- չորեքշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: