486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պաղեստինը Հայաստանի օժանդակությունն է հայցում իր անկախության ճանաչման հարցում
19:28
20 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Պաղեստինյան պատվիրակության անդամները երկուշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում պաշտոնական Երևանի աջակցության հույս հայտնեցին Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաղեստինյան պատվիրակությունը ղեկավարում էր «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասը:

«Շաասը ներկայացրեց այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախատեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաև շնորհակալություն հայնտեց, որ միջազգային կազմակերպություններում մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանը մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում արաբական ժողովուրդների ու պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, որոնց հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը և այսօր էլ Հայաստանը դինամիկ հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ:
«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակները ապաստան գտան արաբական երկրներում» – ասաց Էդվարդ Նալբանդյանը:
 
Անդրադառանալով հայ-պաղեստինյան առնչություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Նախագահը՝ որպես պետության ղեկավար, առաջիններից էր, որ դեռևս 2000 թվականին պաշտոնական այցելեց Ռամալահ և հանդիպումն էր ունեցավ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում մերձավորարևելյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարներին:
«Հայաստանն աշխարհագրական առումով մոտ է մերձավորարևելյան տարածաշրջանին և մեծապես կարևորում է այնտեղ հարատև խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առկա խնդիրների արդարացի և կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծմանը»,- ընգծեց Էդվարդ Նալբանդանը:

Նա ասաց նաև, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է արաբական երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին, հույս հայտնելով, որ տարածաշրջանում առկա արմատական խնդիրները կլուծվեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհով, և դրանց արդյունքները կնպաստեն ներազգային համերաշխության և կայունության հաստատմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։