484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կողմ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Պան Գի Մունի վերընտրմանը
18:11
16 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին Պան Գի Մունի վերընտրությունը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Հայաստանը միացել է Պան Գի Մունի թեկնածությանն աջակցելու վերաբերյալ Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի հայտարարությանը»,- ասաց Բալայանը։

Միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնին կրկին իր քվեարկությունը դնելու մտադրության մասին Պան Գի Մունը հայտնել էր հունիսի սկզբին Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները պաշտոնապես ընտրվում են ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի անվտանգության խորհրդի առաջարկով, որտեղ ներկայացված է 192 պետություն։ Փաստացիորեն նրան ընտրում են ԱԽ միայն հինգ անդամներ, ովքեր քվեարկության իրավունք ունեն՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ 

Հինգշաբթի Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնեց, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քվեարկության ժամանակ կսատարի Պան Գի Մունին:

Ավելի լավ Պան Գի Մունի թեկնածությանը սատարելու մասին հայտնել էին ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ Չինաստանը և Ֆրանսիան։ Ըստ դիվանագետների հաղորդագրության, դեռ մարտին Պան Գի Մունին աջակցություն են հավաստիացրել ԱՄՆ ներկայացուցիչները և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այլ առանցքային անդամ երկրները, ինչը նրա վերընտրությունն առավել քան հավանական է դարձնում։

Պան Գի Մունի լիազորությունների ներկա ժամկետը սպառվում է դեկտեմբերի 31-ին։
Այդ պաշտոնին հավակնող այլ թեկնածուների մասին դեռ չի հաղորդվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։