478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ձախակողմյան քաղաքական ուժերը զարգացման այլընտրանքային ուղի կներկայացնեն
15:46
16 Հունիսի 2011

Միասնական ձախակողմյան ուժերը կկարողանային հավասարակշռել Հայաստանի քաղաքական դաշտն ու երկրի քաղաքական զարգացման այլընտրանքային ուղի ներկայացնել, կարծում է  Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Մենք՝ որպես սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, կփորձենք միավորել բոլոր ձախ ուժերն ու առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական թևով: Հուլիսի սկզբին նիստ կգումարենք, որի ժամանակ այլընտրանքային քաղաքական ուղղվածություն կներկայացնենք», - ասաց նա:

Սարգսյանը տեղեկացրեց, որ միասնական ձախ թևի միավորման նախաձեռնության հեղինակները Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Հնչակյան» կուսակցությունն են, որոնք սփյուռքի կառույց են ներկայացնում:
Խոսելով այժմ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին՝ նա նշեց, որ իրենց աջակողմյան են համարում ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ուժերը, և երբ խոսվում է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին, ապա այդքան էլ պարզ չէ, թե ինչպես աջակողմյան մի ուժ կարող է հանդես գալ նմանատիպ մեկ այլ ուժի դեմ:

«Համոզված եմ, որ նմանատիպ իրավիճակում եթե մենք ճիշտ անցկացնենք մեր քաղաքական ուղղվածությունը, ապա մեր բնակչության մեծ մասը կողմ կլինի իրական սոցիալական բարեփոխումներին», - ընդգծեց Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ երկրի զարգացման ճանապարհին ամենագլխավոր խոչընդոտն այն է, որ պետությունը չի մասնակցում հասարակության այնպիսի առանցքային խնդիրների կարգավորման գործում, ինչպիսիք են տնտեսության զարգացման առաջնային ուղու ընտրությունը, սոցիալական արդարության սկզբունքի մշակումն ու օլիգարխիկ համակարգի քանդումը:

«Մենք կարծում ենք, որ սոցիալ-դեմոկրատիայի ուղին, որն արդեն հաստատվել է Եվրոպայում, պետք է ընդունվի նաև Հայաստանում՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները», - նշեց Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։