486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին թուրքական հասարակության իսլամամետ և ազգայնամոլական դիրքորոշումը. թուրքագետ
14:14
14 Հունիսի 2011

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին թուրքական հասարակության իսլամամետ և ազգայնամոլական դիրքորոշումը, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը գլխավորում է վարչապետ Թայիպ Էրդողանը, ինչպես և կանխատեսվում էր, վստահ հաղթանակ տարավ կիրակի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ոչ պաշտոնական տվյալներով հավաքելով ընտրողների ձայների 50 տոկոսը:

«Ընտրությունների նման արդյունքները բավական հետաքրքիր են Թուրքիայի եվրաինտեգրման ձգտման համատեքստում, քանի որ ապացուցում է, որ թուրքական հասարակության հիմնական մասը կրոնամոլներ ու ազգայնամոլներ են»,- ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ Թուրքիան Եվրոպայի հետ մտերմանալու լուրջ քայլեր է ձեռնարկել, մասնավորապես գնացել է իշխանական շրջանակների ապառազմականացմանը և թուլացրել է ռազմական առաջնորդների դիրքերը, ինչը շատ կարևոր է ԵՄ-ի համար։
Սակայն, ինչպես կարծում է թուրքագետը, ԵՄ-ն վերջնական որոշում կայացնելիս (Թուրքիայի անդամության մասին)՝ պետք է հաշվի առնի հասարակության տրամադրությունը և իշխող շրջանակների հայտարարությունները։

Ըստ նրա, Թուրքիայի արտաքին քաղաքականությունում կշարունակվի նեոօսմանիզմի քաղաքականությունը, ինչի վկայություն են Թուրքիայի ներկա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անմիջապես ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո արված հայտարարությունները։
«Դա արտաքին քաղաքականությունում իշխող կուսակցությունների դիրքերի ամրապնդում է  նշանակում, իսկ այլ հարցերում, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման հարցում դիրքերի մեղմացում ակնկալելն անհնար է»,- ասաց Մելքոնյանը։

Ընդհանուր առմամբ քաղաքագետը դրական անվանեց արմատական քրդերի շարժման ներկայացուցիչների՝ թեկուզ և մեծամասնական կարգով խորհրդարան մտնելու հանգամանքը, որոնց ձայն է տվել նաև Թուրքիայի հայկական համայնքը, չնայած համամասնական ցուցակներով տեղի հայերը նախապատվությունը տվել են Էրդողանի իշխող կուսակցությանը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: