487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայ-թուրքական հարաբերությունների արմատական փոփոխությունների չեն հանգեցնի. փորձագետ
19:32
13 Հունիսի 2011

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայ-թուրքական հարաբերությունների արմատական փոփոխություններ չեն բերի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը գլխավորում է վարչապետ Թայիպ Էրդողանը, ինչպես և կանխատեսվում էր, վստահ հաղթանակ տարավ կիրակի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ոչ պաշտոնական տվյալներով հավաքելով ընտրողների ձայների 50 տոկոսը: Սա են վկայում ձայների 99 տոկոսի հաշվարկի տվյալները:

«Թուրքական իշխանությունները հայ-թուրքական մերձեցման տեսանկյունից կշարունակեն վերջին 2-3 տարիներին տարվող քաղաքականությունը։ Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի հարաբերությունների բարելավման ուղղությամբ այնքան, մինչև որ դա հակառակ չլինի Ադրբեջանի շահերին»,- ասաց Շաքարյանը։

Փորձագետը նշեց նաև, որ վերջին ժամանակներում հակահայկական տրամադրությունների նկատվող աշխուժացումը Թուրքիայում շուտով կանցնի, քանի որ դա նախընտրական քարոզարշավի մի մասն էր ընդամենը։

Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ նա նշեց, որ եթե հաշվի առնենք ոչ թե պատգամավորական մանդատների տոկոսները, այլ դրանց թիվը, ապա հասկանալի կդառնա, որ Էրդողանի կուսակցությունը 330 տեղ չի հավաքում, հետևաբար, նա արդեն չի կարող խորհրդարանում ներկայացնել կամ անցկացնել սեփական ցանկացած գաղափար։

«Քեմալական կուսակցությունը հավաքեց 3 մլն ձայնով ավելի, քան նախորդ ընտրություններում, և այսօր ավելի մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, քան նախորդ անգամ։ Այսինքն, կարևոր փաստաթղթերի ընդունման ժամանակ Էրդողանը ստիպված կլինի հաշվի նստել այս կուսակցության հետ»,- ավելացրեց Շաքարյանը։

Նախնական արդյունքների համաձայն, Էրդողանի կուսակցությունը նոր խորհրդարանում ոչ պակաս քան 330 մանդատ կունենա, ինչը թույլ կտա միակուսակցական կառավարություն ձևավորել, բայց հնարավորություն չի ընձեռի միանձնյա նոր սահմանադրության նախագիծն անցկացնել մեջլիսում և հանրաքվե հրավիրել, ինչի մասին բազմիցս ասում էին իշխող կուսակցության ներկայացուցիչները։
Շաքարյանը նշեց նաև, որ այդ ընտրությունները հատկապես կարևոր էին քրդերի համար, քանի որ նրանք նվաճեցին 36 անկախ պատգամավորական տեղերից 35-ը։

«Սա կարելի է քրդերի հաղթանակ համարել, և այս խորհրդարանում քրդական հարցն ավելի սրված կլինի»,- ասաց փորձագետը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։