486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում, սակայն միայնակ չի կարող նոր սահմանադրություն ընդունել
11:25
13 Հունիսի 2011
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը գլխավորում է վարչապետ Թայիպ Էրդողանը, ինչպես և կանխատեսվում էր, վստահ հաղթանակ տարավ կիրակի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ոչ պաշտոնական տվյալներով հավաքելով ընտրողների ձայների 50 տոկոսը: Այս մասին են վկայում ձայների 99 տոկոսի հաշվարկի տվյալները:

Այս արդյունքների լույսի ներքո Էրդողանի կուսակցությունը նոր խորհրդարանում շուրջ 330 մանդատ կստանա, ինչը թույլ կտա նրան միակուսակցական կառավարություն ձևավորել, սակայն հնարավորություն չի ընձեռի միայնակ մեջլիսում ներկայացնել սահմանադրության նոր օրինագիծն ու այդ հարցի շուրջ հանրաքվե կազմակերպել, ինչի մասին բազմիցս խոսում էին իշխող կուսակցության ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակը թեև համոզիչ է, սակայն չի նշանակում, որ նրա ձևավորած նոր կառավարությանը լուրջ խնդիրներ չեն սպասում, նշում են վերլուծաբանները:

Տեսանելի ապագայում Թուրքիայի իշխանությունների ներքին կարևորագույն խնդիրներից է բազմամյա քրդական հարցի լուծումը, նշում են փորձագետները՝ հիշեցնելով քուրդ անջատողականների ղեկավար Աբդուլլահ Օջալանի վերջերս արած հայտարարությունը, որում նա սպառնացել է «մեծ պատերազմ» սկսել, եթե  ընտրություններից հետո այս հարցը լուծում չստանա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։