484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ղարաբաղյան միջխորհրդարանական հանձնաժողովը կնպաստի երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը. Աբրահամյան
14:12
10 Հունիսի 2011

Միջխորհրդարանական համագործակցության հայ-ղարաբաղյան հանձնաժողովի գործունեությունը էական ներդրում է կատարում Հայաստանի և ԼՂՀ-ի միջպետական հարաբերությունների զարգացման գործում, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

«Համոզված եմ, որ հանձնաժողովի գործունեությունը հետագայում ևս արդյունավետ ներդրում կկատարի համատեղ ծրագրի իրագործման հարցում՝ հանուն երկու երկրների տնտեսական և քաղաքական ամրապնդման և քաղաքացիների բարեկեցության», - ուրբաթ ասաց նա Երևանում անցկացվող միջխորհրդարանական համագործակցության հայ-ղարաբաղյան հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում:

Աբրահամյանը վստահություն հայտնեց նաև, որ այս գործունեությունը կնպաստի ղարաբաղյան հարցի ավելի լայն միջազգային իրազեկմանը՝ օգնելով հարցի հայամետ լուծմանը:
Բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ ցանկացած միջազգային հանդիպման ընթացքում ինքն ու իր գործընկերները միշտ անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի թեմային:

«Հայ խորհրդարանականներն իրենց վրա են վերցրել ԼՂՀ-ն ներկայացնելու ժամանակակից գործառույթները», - ավելացրեց Աբրահամյանը:

ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշեց, որ հանձնաժողովն էական տեղ է զբաղեցնում Հայաստանի և ԼՂՀ-ի համագործակցության ձևաչափերի և հարթակների շրջանում:
«Այս հարթակը, այս ձևաչափը հնարավորություն է տալիս կարծիքների մշտական փոխանակման, ապագա քայլերի որոշման աշխատանքային ռեժիմի համար», - ասել է նա:

Ղուլյանի խոսքով՝ ժամանակն է ձևավորել հանձնաժողովի աշխատանքի «այսպես կոչված մեծ օրակարգ»: «Եթե այս գաղափարը ընդունվի, ապա հարկավոր կլինի ձևավորել աշխատանքային խումբ, որն իր առաջարկները կներկայացնի մեծ օրակարգի վերաբերյալ», - ասաց նա:

Հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում ներառվել են հետևյալ հարցերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ու Հայաստանի և ԼՂՀ-ի խորհրդարանական դիվանագիտության համակարգումը, Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացն ու նախապատրաստական աշխատանքները ԼՂՀ-ում, առողջապահության ոլորտում օրենսդրության կատարելագործման ուղիները, Հայաստանի և ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպվող պետական միջոցառումներում խորհրդարանների մասնակցության վերաբերյալ խորհրդատվությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: