478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը բարձր է գնահատում Փարիզի հետ փոխհարաբերությունների մակարդակը
16:13
09 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը գոհ է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ, հինգշաբթի Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորի (Philippe Lefort) հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Լըֆորը Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանն ընդգծել է, որ այն նպաստավոր դաշտ է ստեղծում երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:

Երկուստեք կարևորվել է համագործակցության առավել ամրապնդումը տնտեսական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջխորհրդարանական, ապակենտրոնացված ձեւաչափերով:

Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, մասնավորապես Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընթացող ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։