478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կազանում խաղաղ համաձայնագիր չեն ստորագրի. ՀՔԱ-ի ղեկավար
15:01
09 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Կազանում կայանալիք հանդիպման արդյունքում խաղաղ համաձայնագիր չեն ստորագրի, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի (ՀՔԱ) ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության թեմային, նախատեսված է հունիսի 25-ին Կազանում: Հանդիպման նախաշեմին ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Դովիլում հայտարարություն են ընդունել, որում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Փաստաթղթում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արվում քաղաքական կամք դրսևորել և 2011 թ.-ի հունիսին նախատեսված գագաթնաժողովի ընթացքում ավարտել հիմնական սկզբունքներին ուղղված աշխատանքը:

«Հանդիպման վերջում եթե անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա այն բովանդակությամբ չի տարբերվի նախորդներից և ողջույններ կպարունակի՝ Դովիլյան հայտարարության, համանախագահների ջանքերի և նշված ուղով գնալու պատրաստակամության հասցեին», - ասաց Հովհաննիսյանը:

Քաղաքագետը կարծում է, որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ կոնկրետ քայլերի գնալ, այդ պատճառով դեռ չի կարելի խոսել որևէ կոնկրետ գործողությունների մասին:

«Այս պահին կողմերին հարկավոր է որոշակի թայմ-աութ վերցնել, ավելին, որ համանախագահները հիմա ծանրաբեռնված են իրենց երկրներում առկա ներքին հարցերով, նրանց մոտ կայանալիք նախագահական ընտրություններով, իսկ արաբական աշխարհում գոյություն ունեցող իրավիճակը նրանց՝ մասնավորապես ԱՄՆ-ի համար լրացուցիչ լարվածություն է ստեղծում», - ասաց ՀՔԱ-ի նախագահը:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ Դովիլյան հայտարարությունից հետո Ռուսաստանը ինքնուրույն միջնորդական գործունեության մանդատ է ստացել, և մնում է սպասել արդյունքներին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: