480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Առանձին վերցված ընդդիմադիր ուժի հետ իշխանությունների երկխոսությունը կնվազեցնի իշխանության և ընդդիմության նկատմամբ հասարակության վստահության մակարդակը. ԱԺ պատգամավոր
15:49
08 Հունիսի 2011

Առանձին վերցված ընդդիմադիր քաղաքական ուժի հետ իշխանությունների երկխոսությունը սխալ կընկալվի հասարակության կողմից և կնվազեցնի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության նկատմամբ վստահությունը, կարծում է ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: 

«Երկխոսությունը պետք է ընթանա բոլորի հետ: Դեռ երեք տարի առաջ Հայաստանի իշխանություններն՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, առաջարկեցին քաղաքական բոլոր ուժերին, հասարակական կազմակերպություններին, առանձին քաղաքական գործիչներին երկխոսություն սկսել և քննարկել պետության ներքին ու արտաքին խնդիրները», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ շատերը, այդ թվում նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը ընդունեցին այս առաջարկը, ինչը բավականին դրական արդյունքների հանգեցրեց:
«Նախագահի այս առաջարկը ՀԱԿ-ը չընդունեց: Սակայն ժամանակի ընթացքում երկխոսության մասին մշտական առաջարկներն ընդունեց նաև Հայ ազգային կոնգրեսը, և երկխոսությունը գրեթե իրականություն էր դարձել», - ավելացրեց նա:

ԱԺ պատգամավորը ընդգծեց, որ իշխանությունները պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկ, եթե այն հիմնավորված է և բխում է հասարակության ու պետության շահերից:
Նրա խոսքով՝ իշխանությունների համար անընդունելի է ՀԱԿ-ի առաջարկած ձևաչափով և տեսքով երկխոսությունը:

«Այս ձևաչափերը հիմնականում գործում են միջազգային բանակցային գործընթացներում: Չեմ կարծում, որ ներքաղաքական երկխոսության համար հարկավոր է պատվիրակություններ ձևավորել և առանձին երկխոսություն վարել ընդդիմության մի մասի հետ, քանի որ մյուս մասը դուրս կմնա այս գործընթացից», - նշեց նա:
Մելիքյանի խոսքով՝ շատ ավելի ընդունելի է նախագահի կողմից առաջարկած և բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից ընդունված տարբերակը: «Համոզված եմ, որ այս ձևաչափը կընդունի նաև ՀԱԿ-ի առաջնորդը», - ասաց նա:

Մեկնաբանելով երկրում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ պատգամավորը ընդգծեց, որ դրա համար չկա ոչ քաղաքական նախադրյալ, ոչ էլ իրավաբանական հիմնավորում:
«Եթե իշխանությունները քաղաքական կամք են դրսևորում և քաղաքական բոլոր ուժերին երկխոսություն են առաջարկվում, դա չի նշանակում, որ իշխանություններն այնքան են թուլացել, որ կկատարեն ցանկացած պահանջ: Ես խորհուրդ կտայի ՀԱԿ-ին չխոսել նման ոճով», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: