486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսությունն իմիտացիոն բնույթ է կրում. «Ժառանգություն»
16:20
07 Հունիսի 2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսությունը կեղծ է և կրում է իմիտացիոն բնույթ, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Իշխանություններն ու ՀԱԿ-ը պարզապես ժամանակ են ձգում՝ նախաձեռնելով կեղծ գործընթաց, և մենք մտավախություն ունենք, որ այս ամենը շատ տխուր ավարտ կունենա, քանի որ կողմերի միջև  վստահության զրոյական աստիճան է առկա», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սաֆարյանը:

Նա նաև չբացառեց խորհրդարանում (2012 թ.-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններից հետո) տեղերի բաշխման վերաբերյալ իշխանությունների և ՀԱԿ-ի միջև որոշակի պայմանավորվածության հնարավորությունը: «Խոսքը պարզապես քաղաքական ներկայացուցչության մասին է, այդ թվում նաև խորհրդարանում հաջորդ ընտրություններից հետո», - նշեց նա:

Նրա խոսքով՝ այս մասին անուղղակիորեն վկայում է այն փաստը, որ ՀԱԿ-ը չարձագանքեց փետրվարին կոալիցիոն հուշագրի ստորագրմանը:

Հայկական երեք կոալիցիոն կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները փետրվարի 17-ին Հայաստանի նախագահի նստավայրում ստորագրեցին քաղաքական կոալիցիայի հայտարարությունը, որի համաձայն՝ կուսակցությունները 2013 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում կաջակցեն մեկ թեկնածուի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

««Ժառանգությունը» բավականին բուռն կերպով արձագանքեց կոալիցիոն հուշագրի ստորագրմանը, որը, մեր կարծիքով, շարունակում է մնալ ոչ այլ ինչ, քան հաջորդ ընտրություններին իշխանության վերարտադրության և դրանց նախնական արդյունքների հրապարակման հայտարարություն: Եվ շատ տարօրինակ էր, երբ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդը դրանից հետո կայացած հանրահավաքներից ոչ մեկի ժամանակ չարձագանքեցին և որևէ գնահատական չտվեցին այդ հուշագրին», - նշեց Սաֆարյանը:

Այս կապակցությամբ պատգամավորը հատկանշական է համարում այն փաստը, որ արտահերթ ընտրությունների հարցը ներառված չէր ՀԱԿ-ի երեք առաջնահերթ պահանջների թվում:
«Պատվիրակությունների ձևավորումը (բանակցությունների համար) և արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն իմիտացիա են՝ ուղղված հասարակության առջև դեմքը պահպանելուն», - ընդգծեց խմբակցության ղեկավարը:

ՀԱԿ-ի քաղխորհուրդը հունիսի 2-ին պատվիրակության կազմ է ձևավորել՝ իշխանությունների հետ երկխոսության համար, որի կազմում ներառվել են ընդդիմադիր դաշինքի հինգ ներկայացուցիչներ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ:

Սաֆարյանի խոսքով՝ հայ-ռուսական, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում ՀԱԿ-ի և իշխանությունների մոտեցումները միանման են: «Կարծում եմ, որ ապագայում իշխանությունների և ՀԱԿ-ի միությունը հնարավոր է, եթե նրանց հաջողվի հաղթահարել փոխադարձ անվստահության այսօրվա մակարդակը», - կարծում է նա:

ՀԱԿ-ի առաջնորդները մայիսի 31-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել են իշխանությունների հետ երկխոսության պատրաստակամության մասին՝ հաշվի առնելով նրանց երեք հիմնական պահանջների կատարումը, որոնք են՝ Ազատության հրապարակում ակցիաների անցկացման թույլտվությունը, ազատազրկման մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ազատ արձակումն ու 2008թ.-ի մարտյան իրադարձությունների հետաքննությանն ուղղված աշխատանքների ակտիվացումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։