487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկմամբ Իսրայելը փորձում է շանտաժի ենթարկել Թուրքիային. հայ փորձագետ
13:20
07 Հունիսի 2011

Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկումը Իսրայելի կողմից Թուրքիային քաղաքական շանտաժի ենթարկելու փորձ է, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտության կենտրոնի տնօրեն Արիստակես Սիմավորյանը:

Իսրայելի Քնեսեթը (խորհրդարան) 2011թ.-ի մայիսի 18-ին որոշում է ընդունել Հայոց ցեղասպանության քննարկման հարցն ուղղել Կրթության հանձնաժողով: Ավելի վաղ Քնեսեթը որոշում էր ընդունել պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս հարցի քննարկման մասին, որի նիստն անցկացվում է փակ դռների հետևում: Հայկական կողմը մտահոգվում էր այն փաստի կապակցությամբ, որ նմանատիպ պայմաններում հանձնաժողովը կարող էր խորհրդարանին բացասական եզրակացություն ներկայացնել:

«Քնեսեթում վերջերս Հայոց ցեղասպանության հարցի ակտիվացման պատճառը Թուրքիայում գոյություն ունեցող հակասեմիթական տրամադրությունն է, որի հեղինակը իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ու Ռեջեփ Թայիպ Էրդողանն է», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սիմավոնյանը:

Նրա խոսքով՝ մինչև հիմա միակ պատճառը, որով Իսրայելի իշխանությունները մեկնարկ չէին տալիս Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ու ընդունմանը, թուրք-իսրայելական սերտ հարաբերություններն էին, սակայն վերջերս Թուրքիայում հակասեմիթական տրամադրություններ են նկատվում:

Այս համատեքստում Սիմավոնյանն ավելացրեց, որ թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը կապված է արաբական աշխարհում սեփական դիրքերն ամրապնդելու Թուրքիայի ցանկության հետ:
Փորձագետի խոսքով՝ չպետք է հույսեր կապել, թե Իսրայելը խորհրդարանական քննարկումների արդյունքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Քնեսեթի կրթության հանձնաժողովում, որին ներկայացվել է այս հարցը, ներառված են արաբամետ կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր ոչ մի դեպքում դեմ չեն գնա Թուրքիայի շահերին», - ասաց նա՝ ավելացնելով, որ այս հանձնաժողովում նույնիսկ չկան փորձագետներ, ովքեր ծանոթ են ցեղասպանության թեմային:

Նա նաև ընդգծեց, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման փաստը մեծ առաջընթաց է: «Մինչև 2001 թվականը Իսրայելում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման վրա տաբու էր դրված, քանի որ այս ողբերգությունն անհամեմատելի էր Հոլոքոստի հետ», - հիշեցրեց նա:

Սիմավոնյանն ավելացրեց, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կօգներ կապեր հաստատել ԱՄՆ-ում գործող հզոր իսրայելական լոբբի հետ, ինչն իր հերթին կնպաստեր ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

 Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։