418.04
4.21
392.6
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը պահպանում է առաջատարի դիրքը ամենամեջբերվող քաղաքական գործիչների ցուցակում. Mediagid.am

13:15
07 Հունիսի 2011

2011թ.-ի մայիսին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական ԶԼՄ-ներում ամենամեջբերվող քաղաքական գործիչն է՝ ըստ Mediagid.am-ի։

«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը:

Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների անունները:

«Մեջբերվածության վարկանիշը ցույց տվեց, որ հայկական ԶԼՄ-ների հիշատակումներով մայիսին քաղաքական գործիչների թվում առավել հանրաճանաչ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում (535 հիշատակում)ե,- ասաց www.mediagid.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Բացի նախագահից, մայիսի արդյունքներով ամենամեջբերվող քաղաքական գործիչների հնգյակում են ընդգրկվել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Mediagid.am-ի վարկածի համաձայն, մայիսին ամենամեջբերվող քաղաքական գործիչների տասնյակում են հայտնվել համաներում ստացած ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը։

Մեջբերվող ընկերությունների շրջանում առաջատարի դիրքն էզբաղեցրել ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը (69 հիշատակում), NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան, «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հաղորդակցական ընկերությունը, Ամերիաբանկը և «Կոտայք» ընկերությունը։

Մայիսի արդյունքներով շոու բիզնեսի առավել ճանաչված ներկայացուցիչների հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ երգիչ Անդրե (112 հիշատակում), երգչուհի Էմմի, հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուր, ռեժիսոր Հարություն Խաչատրյան և կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյան։

Ամենամեջբերվող մարզիկների հնգյակում են կին-շախամատիստ Էլինա Դանիյելյանը (57 հիշատակում), շախմատիստ Լևոն Արոնյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։

Mediagid.am լրատվական ագրեգատորում մայիսին ամենաշատ դիտումների է արժանացել «Քաղաքականություն» բաժինը, որտեղ դիտումների թիվը շուրջ 197,2 հազար է կազմել մեկ ամսվա ընթացքում։

Նույն հնգյակում են հայտնվել հետևյալ բաժինները՝ «Հասարակություն», որտեղ մայիսին գրանցվել է 179,2 հազար դիտում, «Տնտեսություն և բիզնես»՝ ավելի քան 130,2 հազար, «Համաշխարհային նորություններ»՝ 122 հազար և «Սպորտ»՝ 86,4 հազար դիտում։

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որըբովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգիգործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալությունաղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստանում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունըթարմացվում է ողջ օրվա ընթացքում անընդմեջ՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid տեղեկատվական ազգային համակարգը ԶԼՄ-ների համար հատուկ գործընկերական ծրագիր է մշակել, որը նրանց հնարավորություն կտա ավելացնել այցելությունը և ընդլայնել իր սպառողական լսարանը։ Գործընկերական ծրագրին կարող են մասնակցել տեղեկատվական գործակալությունները, տպագրական ԶԼՄ-ների էլեկտրոնային վարկածները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարկումները։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:--0— 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
19 Ապրիլի 2024
Արցախից ռուս խաղաղապահների հեռացումը կարող է վկայել Կովկասում ՌԴ–ի ազդեցության որոշակի նվազման մասին․ Մարկեդոնով
Ռուս խաղաղապահների հեռանալն Արցախից կարող է վկայել ազդեցության որոշակի նվազման մասին, կարծում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը
16:07
18 Ապրիլի 2024
«Սա այն բանի օրինակն է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ»․ Պետդեպը՝ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
ԱՄՆ–ն մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից
13:12
18 Ապրիլի 2024
Իրանցի վերլուծաբանը զգուշացրել է Ալիևին, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ Ոսկանյան
Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. իրանցի վերլուծաբանը զգուշացնում է
09:36
17 Ապրիլի 2024
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին
12:45
15 Ապրիլի 2024
Ողջունում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանի նախագհ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ողջունել է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը
09:49
15 Ապրիլի 2024
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
16:07
12 Ապրիլի 2024
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա
15:20
10 Ապրիլի 2024
Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան քննարկել հարաբերությունների հետ կապված հարցերը
16:07
09 Ապրիլի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո․ փոխվարչապետ
Փոխվարչապետը նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
11:10
09 Ապրիլի 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց