478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը բաց թողեց ղարաբաղյան կարգավորման բանակցությունները զրոյից սկսելու հնարավորությունը. ՀՅԴ
15:14
06 Հունիսի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բաց թողեց ղարաբաղյան կարգավորման բանակցությունները զրոյից սկսելու հնարավորությունը, ինչպես դա առաջարկում էր Ադրբեջանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Հայաստանը պետք է համաձայներ այդ առաջարկություններին և հրավիրեր Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նման քայլի անհրաժեշտությունը նա բացատրեց նրանով, որ Ադրբեջանը վերջին ժամանակներում «ավելի ագրեսիվ և լկտի» է դարձել, անկեղծորեն հայտարարելով, որ որևէ զիջման չի գնա բանակցային գործընթացում, իսկ ազատագրված տարածքների մի մասը իրենց վերադարձնելուց հետո կքննարկի Ղարաբաղի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում:

Պատգամավորի խոսքով, Ադրբեջանն արդեն չի թաքցնում իր լկտիությունը, «մինչդեռ հայկական կողմը խուլ է ձևանում և դրական է համարում համանախագահների հայտարարությունները Դովիլում և Սանկտ Պետերբուրգում»:

«Եթե ագրեսորին չկանգնեցնենք, ապա նա լկտիանում և հսկայական վնաս է հասցնում, առավել ևս, երբ Դովիլի հայտարարությունը (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների) ակնհայտորեն Հայաստանի շահերից չի բխում, քանի որ շարունակում է շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որի տարբերակներից ոչ մեկը չի բավարարում հայկական կողմին»,- ասաց Հովհաննիսյանը:

Ինչպես կարծում է պատգամավորը, հայկական կողմին այս հարցում բավական մեծ ճնշում է գործադրվում, այդ թվում՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գործողությունների պատճառով, որն իշխանությունների իր դատապարտումով հասավ ոչ թե միջազգային ազդեցության երկրի ժողովրդավարության զարգացման հարցերում, այլ միջազգային հանրության ակնհայտ ճնշման ղարաբաղյան կարգավորման խնդրում: 

Այս կապակցությամբ Հովհաննիսյանը ժամանակավրեպ է համարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ հունիսի վերջին Կազանում կայանալիք հանդիպումից ակնկալիքների մեկնաբանությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։