486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն ողջունում է իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը, սակայն չի բացառում անսպասելի լուծումները
14:57
06 Հունիսի 2011

Դաշնակցությունը ողջունում է իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը, սակայն չի բացառում անսպասելի լուծումներն արտահերթ ընտրությունների տեսքով, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: 

«Երկխոսության հաստատումը հիանալի է և ճիշտ, և մենք ողջունում ենք, որ ևս մեկ քաղաքական ուժ գիտակցեց նմանատիպ անհրաժեշտությունը», - ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա պատգամավորը չի բացառում իշխանությունների կողմից անսպասելի որոշումները, սակայն կարծում է, որ իշխող ուժերն ունեն իրենց օրակարգը և հարց է, թե այնտեղ տեղ կա՞  Հայ ազգային կոնգրեսի համար:

Հովհաննիսյանը համաձայնեց ընդդիմադիր ուժերի հետ այն հարցում, որ ներկայիս իշխանությունները պետք է հեռանան, սակայն նա կարծում է, որ դա պետք է իրականանա նորմալ, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների միջոցով:

Միաժամանակ պատգամավորը նորմալ երևույթ համարեց Դաշնակցության հասցեին արված ՀԱԿ-ի առաջնորդի քննադատությունը, որը վկայում է քաղաքական պայքարից դեպի գաղափարախոսական դաշտ անցնելու մասին:

«Հանրահավաքի մասնակիցների թիվը կրճատվում է, և այս ֆոնի ներքո ընդդիմությանը հարձակվելու համար նոր թիրախ էր հարկավոր, ինչի համար նրանք օգտագործում են Դաշնակցությանը: Մենք կարծում ենք, որ երկխոսությունը կարևոր է, սակայն ՀԱԿ-ը պետք է հիշի, որ նրանք ներկայացնում են ոչ թե ողջ ժողովրդի, այլ միայն իրենց քաղաքական ուժի շահերը», - ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ին, նախագահական ընտրությունները` 2013թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: