486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտահերթ ընտրությունների հարցը ՀՀԿ օրակարգ չի մտնում. խորհրդարանական խմբակցության ղեկավար
14:37
06 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը չի մտնում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քաղաքական օրակարգ, ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պատրաստ են «իշխանությունների հետ պաշտոնական երկխոսության, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության»։ Նույն հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը նաև հայտնել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ։

«Այսօր արտահերթ ընտրությունների մասին խոսելը ծիծաղելի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ դրա համար ոչ մի քաղաքական գործոն չկա, և այսօր այդ մասին մշտապես խոսում է միջազգային հանրությունը։ Արտահերթ ընտրությունները մեզ համար քննարկման առարկա չեն»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահակյանը։

Խմբակցության ղեկավարը հաստատում է, որ այսօրվա դրությամբ խոսակցության միայն մեկ թեմա կա՝ հերթական ընտրությունները։

«Մենք կարող ենք բավական կառուցողական լինել բոլոր քաղաքական ուժերի հետ, և գաղափարը (անցկացման) կայանում է առավել լավ հերթական ընտրությունների մեջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ցանկացած արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ են հարկավոր։

Միաժամանակ Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ի առջև խնդիր է դրված հաշվետվություն ներկայացնել այն խնդիրների իրագործման համար, որոնք առաջ են քաշվել անցած ընտրությունների ընթացքում, ինչպես նաև առաջիկա խնդիրների որոշման վերաբերյալ։

«Մենք (ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը) գտնվում ենք տարբեր քաղաքական իրավիճակներում՝ նրանք ցանկանում են գալ (իշխանության)՝ առանց ջանքեր գործադրելու, մենք ջանք ենք թափում և ցանկանում ենք հաշվետվություն տալ ժողովրդի առաջ»,- ասաց նա։

Խոսելով ընդդիմության հետ երկխոսության ձևաչափի մասին՝ Սահակյանը հայտնեց, որ ՀՀԿ քաղաքական օրակարգում նաև ՀԱԿ-ի հետ երկխոսություն տանելու համար պատվիրակություն ձևավորելու հարց չկա, ավելին, այդ հարցն ընդհանրապես քննարկման չի ենթարկվում։
«ՀՀԿ-ն և, ես կարծում եմ, կոալիցիոն ուժերը նույնպես պատրաստ են հանդիպել, զրուցել, բանավիճել, լսել, պատասխանել, ինչպես դա ընդունված է ավանդական քաղաքական գործընթացներում»,- ասաց նա։

ՀԱԿ քաղաքական խորհուրդը հունիսի 2-ին ձևավորեց պատվիրակության կազմը իշխանությունների հետ երկխոսության համար, որի կազմի մեջ մտան ընդդիմադիր դաշինքի հինգ ներկայացուցիչներ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ։

Ըստ Սահակյանի, երկխոսությունն արդեն ընթանում է մասնավորապես ԶԼՄ-ների հետ հանդիպումների ձևաչափում, այն կարող է անցկացվել հեռուստատեսությամբ, կլոր սեղանների ձևաչափով։
Այն հարցին, թե ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև ինչ-որ ձևաչափով հանդիպումներ եղել են, թե ոչ, որի մասին լայն հասարակությանը ոչինչ հայտնի չէ, Սահակյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ «անհնար է, որ քաղաքական դաշտում ինչ-որ հանդիպում կայանա, և լրագրողներն իրենց հետախուզական ունակություններով չկարողանան բացահայտել այն»։

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ին, նախագահական ընտրությունները՝ 2013թ.-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: