478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ում ԱՄՆ կառավարության ծրագրերն օժանդակել են երկրի կայուն զարգացմանը. Յովանովիչ
15:48
03 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  ԱՄՆ կառավարության ծրագրերը Հայաստանում օժանդակել են երկրի կայուն զարգացմանը` մրցունակությունը բարձրացնելու, հաստատությունները ամրապնդելու, սոցիալ-առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն ավելի մեծ իրավասություններով օժտելու ճանապարհով, ասվում է հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Մարի Յովանովիչի առաքելության ավարտի կապակցությամբ գրված ուղերձում:

«ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ վերանորոգվել են Հայաստանի առավել կարիքավոր գյուղական բնակավայրերի բժշկական կետերի ու ամբուլատորիաների երկու երրորդը, մոբիլիզացվել են քաղաքացիական հասարակության խմբերի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասվում է ուղերձում:

Դեսպանը նշել է, որ ավարտին է մոտենում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 180 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերի իրականացումը ուղղված երկրի հիմնական ջրանցքների ու ոռոգման համակարգերի բարելավմանը, որի շահառուներն են 350 գյուղական համայնքների 420 հազար բնակիչներ:

Յովանովիչն իր ուղերձում նշում է, որ իր համար պատիվ էր ներկայացնել իր երկիրն ու աշխատել այդքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում:
«Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ` դեպի ընտանիք և ընկերներ, մյուս կողմից տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից այս պատմական պահին: Հավատացած եմ, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը հպարտանալու շատ բան ունեն: Հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված են ժողովրդավարության, բարեկեցության ու խաղաղության ընդհանուր համոզմունքի շուրջ, և այս երկրում ուր էլ գնայի, ամենուր կային մեր  հաջող համագործակցության օրինակներ»,- ասել է նա:

Դեսպանի խոսքով, Հայաստանում գտնվելու երեք տարիների ընթացքում ես ականատեսն եմ եղել մի շարք զարգացումների, որոնք ընդգծում են մեր ամուր կապերն ու միասին պայծառ ապագա կերտելու մեր հանձնառությունը:

«Մեկ տարի առաջ նախագահ Օբաման  հրավիրեց նախագահ Սարգսյանին մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին Վաշինգտոնում`ցույց տալով, որ Միացյալ Նահանգները Հայաստանին համարում է  լավ գործընկեր զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանգնեցնելու ճանապարհին»,- ասել է  Յովանովիչը:

Նա հիշեցրել է նաև, որ անցյալ տարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրը հանրապետությունում էր գտնվում պետքարտուղար Քլինթոնը, ով 18 տարվա ընթացքում առաջին պետքարտուղարն էր, որ եղավ Երևանում:

«Այդ գեղեցիկ ամառային օրը պետքարտուղար Քլինթոնի երեկոյան զբոսանքը Հյուսիսային պողոտայով խորհրդանշեց բաց ու ինքնաբուխ փոխանակումը, որ պետք է տեղի ունենա ժողովրդի և իր կառավարության միջև»,- ասվում է ուղերձում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։