486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիայի դեսպանը վստահեցնում է, որ իր ներկայությունը ընդդիմության հանրահավաքի հարթակում կապված չէ իր քաղաքական կողմնորոշման հետ
15:04
03 Հունիսի 2011

Մայիսի 31-ին ՀԱԿ-ի հանրահավաքի հարթակին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտի ներկայությունը կապված չէ նրա քաղաքական կողմնորոշման հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:

«Երկիր» թերթի այսօրվա համարի առաջին էջում տեղադրվել է դեսպան Հանս Յոհեն Շմիդտի լուսանկարը՝ հայկական ընդդիմության առաջնորդների շրջապատում: Թերթը նշում է, որ Շմիդտը, ով ոչ միայն մասնակցել է ընդդիմության հանրահավաքին, այլև կանգնած է եղել հանրահավաքի մասնակիցների կողքին, կոպտորեն խախտում է էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում՝ հոգուտ վերջինի:

Ինչպես նշեցին դեսպանատնից, ցանկացած պետության դեսպանի լիազորությունների մեջ է մտնում հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

«Այն փաստը, որ դիվանագետը գտնվում էր հարթակին, պայմանավորված է հանրահավաքի մասին ամբողջական պատկեր ունենալու նրա ցանկությամբ, որպեսզի նա տեղյակ լինի, թե որքան մարդ է հավաքվել և ով է ներկա: Սակայն դա, ամենևին էլ չի նշանակում, որ նա իրեն ներառում է ՀԱԿ-ի կազմում», - նշվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայության կողմից տրամադրած հայտարարության մեջ:

Դեսպանատունը հայտարարում է, որ դեսպանը շարունակում է  դիվանագիտորեն չեզոք մնալ ՀՀ ներքաղաքական կյանքի հարցերում:
Դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած և իր անունը բարձրաձայնել չցանկացող աղբյուրն իր հերթին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց, որ չնայած արտգործնախարարությունը չի կարող արգելել օտարերկրյա ներկայացուցիչներին՝ ավելին դեսպաններին, այցելել այս կամ այն միջոցառումներին, սակայն գործնականում ընդունված չէ, որ դեսպանները կանգնեն այս կամ այն կողմում իրենց առաքելության երկրի ներքաղաքական հարցերում:
Ընդդիմության հանրահավաքին, որի ժամանակ, մասնավորապես, հնչել է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին պահանջը, ներկա է եղել նաև ՀՀ –ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։