480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունների և ընդդիմության երկխոսությունն արտահերթ ընտրությունների շուրջ կլինի. Փաշինյան
17:08
02 Հունիսի 2011

ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը կտարվի ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) պահանջի շուրջ՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, հայտնեց «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

«Երկխոսությունը մեծ հաշվով մի նպատակ է հետապնդում՝ ներքաղաքական ճգնաժամի, վստահության ճգնաժամի, համակարգային ճգնաժամի հաղթահարում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ խնդիրների լուծման միակ միջոցը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի, ՀԱԿ-ը պատրաստ է իշխանությունների հետ քննարկել ցանկացած առաջարկ։
«Սակայն ես կարծում եմ, որ ստեղծված բարդ իրավիճակներից դուրս գալու առումով այլ առաջարկներ նրանք չունեն»,- կարծում է նա։

«Հայկական ժամանակի» խմբագիրը նաև նշեց, որ ՀԱԿ-ը «մինչև վերջ» արտահերթ ընտրությունների անցկացում է պահանջելու, այսինքն մինչև հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունները։

Սակայն, ըստ նրա, ՀԱԿ-ի գլխավոր խնդիրը երկարատև հեռանկարում Հայաստանում ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման մշտական մեխանիզմի ստեղծումն է։
Միաժամանակ իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանում հիմքեր և պատճառներ չկան արտահերթ ընտրությունների անցկացման համար, և պետք է պատրաստվել 2012թ.-ի հերթական խորհրդարանական ընտրություններին։

Փաշինյանն ազատ էր արձակվել ՀՀ խորհրդարանի կողմից մայիսի 26-ին՝ հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, հայտարարված համաներման շնորհիվ։ Փաշինյանը յոթ տարվա ազատազրկման էր ենթարկվել մի խումբ անձանց հետ 2008թ.-ի մարտի 1-2-ի Երևանի զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։