482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը չի կարող ՀՀ իշխանությունների վզին փաթաթել երկխոսության ձևաչափը. պատգամավոր
15:48
02 Հունիսի 2011

Ընդդիմությունը չի կարող ՀՀ իշխանությունների վզին փաթաթել երկխոսության ձևաչափը և բանակցությունների մասնակիցների կոնկրետ ցուցակը, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Կարևոր է երկախոսության ոչ թե ձևաչափը, այլ դրա անցկացման փաստը, ինչից շահում են Հայաստանը և հայ ժողովուրդը, այլ կերպ երկխոսությունն ինքնանպատակ է դառնում: Ո՞վ է ասել, թե իշխանություններն առաջնորդվում են ընդդիմության պահանջներով, նրանք առաջնորդվում են հասարակության պահանջով»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Զաքարյանը:

Երեքշաբթի Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ են «իշխանությունների հետ պաշտոնական երկխոսության, այսինքն, երկխոսության` պատվիրակությունների մակարդակով»:
Խորհրդարանականի խոսքով՝ երկխոսությունը միշտ ողջունելի է, քանի որ այն ընդհանուր շփման եզրեր է ուրվագծում, բայց գոյություն ունի օրակարգի հստակեցման խնդիր:

«Որպես իշխանության ներկայացուցիչ՝ պետք է ասեմ, որ նախագահն ու իշխանությունները բազմիցս երկխոսության պատրաստակամության և համագործակցության հստակ պատրաստակամություն են հայտնել բոլոր այն ուժերի հետ, որոնք երկրում տեղի ունեցող հասարակական և քաղաքական գործընթացների օժանդակության ծրագրեր և հնարավորություններ ունեն»,- ասաց Զաքարյանը:

Զաքարյանը նշեց, որ նման քննարկումներ են անցկացվել տարբեր ձևաչափերով, և հաջողվել է լիարժեք լուծում գտնել: «Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի իշխանությունների հետ երկխոսությանը, կցանկանայի, որպեսզի չչափազանցվեն երկխոսության դրդապատճառները և պատճառահետևանքային կապը»,- ասաց պատգամավորը:

«Լայնածավալ համաներումը պայմանավորված է ոչ թե ընդդիմության գործողություններով, այլ պարզ ժամանակագրական հանգամանքով՝ Հայաստանի անկախության 20-ամյակով, որի շրջանակներում մի շարք պետական միջոցառումներ են իրականացվում: Դրանց էլ համահունչ է համաներման հումանիստական որոշումը»,- ասաց նա:

Պատգամավորը միաժամանակ ասաց, որ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն անհիմն են, քանի որ դրանց անցկացման ինչպես պատճառներ, այնպես էլ համապատասխան հասարակական մթնոլորտ չկա, որ կարող է դրանց համար հարմար լինել:

Նախորդ հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր առնվազն երեք պահանջ, որոնց կատարման դեպքում հնարավոր է իշխանությունների հետ երկխոսությունը` ազատել բոլոր քաղբանտարկյալներին, իրավունք տալ ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և անկախ հանձնաժողով ստեղծել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հանգամանքների քննության համար:

Իշխանությունները բավարարել են ընդդիմության բոլոր երեք պահանջները` արտոնել են հանրահավաքների անցկացումն Ազատության հրապարակում, հատուկ քննչական ծառայությանը հրահանգել են շարունակել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննությունը և ազատել են տվյալ գործով բոլոր բանտարկյալներին:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։