480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱԿ-ը կարող է փոխզիջումների գնալ ՀՀ իշխանությունների հետ երկխոսության ընթացքում
15:02
02 Հունիսի 2011

Որոշակի փոխզիջումներ Հայ ազգային կոնգրեսի կողմից Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության ընթացքում չեն բացառվում, կարծում է ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:
Աբրահամյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ փոխզիջման աստիճանը կախված է այն մարդկանցից, ովքեր կմասնակցեն այդ երկխոսությանը:

Երեքշաբթի Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ են «իշխանությունների հետ պաշտոնական երկխոսության, այսինքն, երկխոսության` պատվիրակությունների մակարդակով»:

«Մենք խոսում ենք արտահերթ ընտրությունների մասին` հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը նրանով, որ երկրի խնդիրները կարելի է լուծել միայն այդ ճանապարհով: Իշխանությունները կարող են առաջարկել բանակցությունների իրենց օրակարգը, եթե նրանք ունեն երկրում ստեղծված ծանր վիճակից դուրս գալու այլ տարբերակներ»,- ընդգծեց Աբրահամյանը:

Ընդդիմության ներկայացուցիչն ընդգծեց նաև, որ, ՀԱԿ-ի կարծիքով, միայն լեգիտիմ ընտրությունները, որոնց արդյունքում իշխանությունները կունենան ժողովրդի վստահությունը, թույլ կտան բացառել 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգության կրկնությունը և լուծել արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են ղարաբաղյան հակամարտությանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանն ընդգծեց, որ իշխանություններն ու ընդդիմությունը, ըստ էության, նույն նպատակներն ունեն, տարբերությունները դրանց հասնելու մոտեցումների մեջ են:

«Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, մենք ունենք սահմանադրությամբ ամրագրված ընդհանուր նպատակներ, և քաղաքական ինչպիսի ուժ էլ իշխանության ղեկին կամ ընդդիմությունում լինի, Հայաստանի առաջին նախագահի խոսքում նշված խնդիրները պետք է լուծվեն, ով էլ լինի իշխանության ղեկին»,- նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի օրենքի շրջանակներում ինքնուրույն ընտրել քաղաքական պայքարի մեթոդները, հավելելով, որ «իշխանությունները երբեք չեն մերժի բարեկամության մեկնած ձեռքը»:

«Առանց միաբանության տունը կքանդվի: Կարծում եմ, որ իշխանությունների և ընդդիմության վերջին գործողությունները տեղավորվում են այս արտահայտության իմաստի սահմաններում: Մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերը և դրանց լուծումը, որ անհրաժեշտ է պետությանը, պետք է լուծվեն իշխանությունների և ընդդիմության բանակցությունների ընթացքում»,- ավելացրեց Դավթյանը:

Նախորդ հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր առնվազն երեք պահանջ, որոնց կատարման դեպքում հնարավոր է իշխանությունների հետ երկխոսությունը` ազատել բոլոր քաղբանտարկյալներին, իրավունք տալ ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և անկախ հանձնաժողով ստեղծել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հանգամանքների քննության համար:

Իշխանությունները բավարարել են ընդդիմության բոլոր երեք պահանջները` արտոնել են հանրահավաքների անցկացումն Ազատության հրապարակում, հատուկ քննչական ծառայությանը հրահանգել են շարունակել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննությունը և ազատել են տվյալ գործով բոլոր բանտարկյալներին:
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: