483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում համաներմամբ ազատ է արձակվել 358 դատապարտյալ. ՀՀ արդարադատության նախարարություն
13:18
02 Հունիսի 2011

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից հունիսի 1-ի տվյալներով հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ խորհրդարանի կողմից հայտարարված համաներմամբ ազատ է արձակվել 358 դատապարտյալ, տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ համաներման շրջանակներում կրճատվել են ևս հինգ դատապարտյալի ազատազրկման ժամկետները:

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 26-ին նիստի ընթացքում ընդունել է հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Սարգսյանի առաջարկը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 33 մարդ, «Էրեբունի» ՔԿՀ-ից՝ 84 մարդ, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 30, Դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցից՝ 23, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 35, «Վանաձոր»՝ ՔԿՀ-ից՝ 14, «Սևան» ՔԿՀ-ից՝ 40, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 17, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 1, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 11 և «Կոշ» ՔԿՀ-ից՝ 70:

«Դատապարտյալների համաներմամբ ազատ արձակման գործընթացը, ինչպես նաև ազատազրկման ժամկետի կրճատումը շարունակվում է», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ավելի վաղ համաներմամբ ազատ են արձակվել 2008 թ.-ի մարտյան անկարգությունների գործով դատապարտված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։