486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 20 վկա է հարցաքննվել մարտյան գործի շրջանակներում
15:08
01 Հունիսի 2011

Վերջին յոթ օրվա ընթացքում ավելի քան 20 վկա է հարցաքննվել 2008թ.-ի մարտի 1-ի գործով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Քննչական հատուկ ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան 200 քաղաքացի:

Ապրիլի վերջին նախագահ Սարգսյանը հանձնարարել է իրավապահ մարմիններին ակտիվացնել գործի հանգամանքների բացահայտմանն ուղղված աշխատանքները:

«Հարցաքննությունները շարունակվում են, վաղը ևս վկաներ են հարցաքննվելու», - ասաց Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է հարցաքննել ավելի քան 600 մարդու:

«Մենք փորձում ենք օպերատիվ և քննչական մեթոդներով բացահայտել այն անձանց շրջանակը, ովքեր հնարավոր է, որ ներկա են եղել այդ իրադարձություններին և ի վիճակի են որոշակի տեղեկատվություն տրամադրել: Այդ անձանց մասին տվյալները ճշտվում են և, բնականաբար, նրանք կհարցաքննվեն», - ասաց քննչական խմբի ղեկավարը:

Նա նաև խոստացավ հրապարակել մարտյան իրադարձությունների ժամանակ զոհվածների մեկի հոր հարցաքննության արձանագրությունը, ով հայտարարում է, թե նախորդ հարցաքննության ժամանակ տեղեկացրել է, որ կոնկրետ մարդու է կասկածում իր որդու սպանության մեջ:

«Մեր հաջորդ հանդիպման ժամանակ (հունիսի 29) ես ամբողջությամբ կհրապարակեմ հարցաքննության արձանագրությունը, և դուք ինքներդ կգնահատեք ողջ ընթացակարգը, տրամադրած տեղեկությունն ու դրանց հավաստիությունը», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եթե զոհվածի իրավահաջորդն ունի լրացուցիչ տեղեկություն, ապա կարող է ցանկացած ժամանակ ներկայանալ Քննչական հատուկ ծառայություն:

Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ քրեական գործով նոր բացահայտումներ դեռ չկան:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ նախաքննության մարմինն ակնկալում է հասարակության աջակցությունը՝ հատկապես տասը մարդու մահվան հանգամանքների բացահայտման հարցում: Դեռևս որևէ արձագանք չկա, իսկ իրականացրած քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դեռ դրական արդյունքներ չեն տալիս», - ասաց Հարությունյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: