480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելցի փորձագետը դրական տեղաշարժեր է տեսնում Քնեսեթում՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ
17:21
30 Մայիսի 2011

Աշխարհահռչակ իսրայելցի ցեղասպանագետ, պրոֆեսոր Իսրայել Չերնին կարծում է, որ Իսրայելի Քնեսեթում արտասովոր դրական գործընթացներ են նկատվում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Երկուշաբթի Չերնիին Հայաստանի նախագահի մրցանակ է հանձնվել Ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած զգալի ավանդի համար:

«Ես իսկապես հույսեր չունեի, որ այս տարի ինչ-որ էական բան տեղի կունենա: Այժմ շատ զգույշ կլինեմ, քանի որ, ամեն դեպքում, հույսեր եմ տածում»,- ասաց Չերնին լրագրողներին Երևանում:
Մասնավորապես, նա դրական գնահատեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ուղղվել է Քնեսեթի՝ բաց և թափանցիկ գործող կրթության կոմիտեի դիտարկմանը: Հանձնաժողովը պետք է քննարկի փաստաթղթի դուրսբերման հնարավորությունը Քնեսեթի համագումարի նիստի քննարկմանը: 

Ըստ նրա, այդ հարցը կարող է արտաքին գործերի կամ անվտանգության կոմիտե ուղղվել, որտեղ ամեն ինչ գաղտնի է արվում, և անհնար է իմանալ քննարկվող հարցի կամ դրա քվեարկության մասին:

Նա ափսոսանքով նշեց, որ իսրայելական կառավարությունը տարիներ է կորցրել այդ հարցում՝ հետապնդելով սեփական շահերը: «Ես՝ որպես անձ և որպես ազգության ներկայացուցիչ, դեմ եմ այդկերպ ապրելուն»,- նշեց Չերնին:

«Ես միշտ շեշտադրում եմ, որ հայերի համար շատ կարևոր է իմանալ, որ Իսրայելն ու իսրայելցիները տեղյակ են ցեղասպանության մասին և ճանաչում են այն: Մենք ամբողջությամբ հաղթել ենք այդ մարտում: Ցեղասպանության թեման արծարծվում է ֆիլմերում, մամուլում, հեռուստատեսությամբ, այն մարդկանց գիտակցության մեջ է»,- ավելացրեց փորձագետը:

Չերնին ընդգծեց, որ աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ կարծում է, որ «հայերը և հրեաները, սևամորթներն ու սպիտակամորթները, ցածրահասակներն ու բարձրահասակները» չափազանց մեծ խնդիր ունեն՝ դադարեցնել ցեղասպանությունները:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: