482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՐԱՏԱՊ. Հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր Միքայելյանը համաներումով ազատ է արձակվել
17:31
27 Մայիսի 2011

Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով մարտյան անկարգությունների գործով 2009 թվականի հունիսին դատապարտվել է ութ տարի ազատազրկման, մի քանի րոպե առաջ ազատ է արձակվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանրապետոթւան Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։

«Միքայելյանն ազատվել է համաներումով հիվանդանոցի մի խումբ բանտարկյալների հետ միասին»,- ասաց Բաբայանը։

2009թ.-ի հունիսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ութ տարվա ազատազրկման էր դատապարտվել: Միքայելյանը մեղավոր էր ճանաչվել 225 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ), 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ու պայթյունավտանգ սարքավորումներ անօրինական ձեռքբերում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում):

Բաբայանը նշեց, որ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատման գործընթացն առայժմ շարունակվում է։

ՀՀ ազգային ժողովը նախօրեին ընդունել է համաներում հայտարարելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հաստատեց, որ Փաշինյանն ու Միքայելյանը համաներման տակ են ընկնում և ազատ կարձակվեն:0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: