480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Համաներման տակ ընկնող հայ ընդդիմադիրները ելույթ կունենան մայիսի 31-ի հանրահավաքին. ՀԱԿ մամուլի քարտուղար
16:16
27 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/.Կալանավորված և համաներման տակ ընկած ընդդիմադիրները՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ելույթ կունենան մայիսի 31-ին կայանալիք Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքին, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

ՀՀ ազգային ժողովը նախօրեին ընդունել է համաներում հայտարարելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հաստատեց, որ Փաշինյանն ու Միքայելյանը համաներման տակ են ընկնում և ազատ կարձակվեն:

«Ավելի վաղ մենք հայտնել ենք, որ մեր քաղբանտարկյալ ընկերները պետք է մեզ հետ լինեն մայիսի 31-ին: Թե ինչպես կիրականանա այդ ամենը և այդ գործընթացի բոլոր տեխնիկական մանրամասնություններն արդեն իշխանությունների խնդիրներն են»,- ասաց Մուսինյանը:

Ըստ նրա, մայիսի 31-ի հանրահավաքին Փաշինյանի և Միքայելյանի ներկայության և ելույթի փաստը լուրջ խթան կդառնա նոր քաղաքական փոփոխությունների համար:

Մուսինյանը չխոսեց առաջիկա հանրահավաքի մանրամասներից, միայն ավելացրեց, որ ակցիայի ընթացքում, առաջին հերթին, ամփոփվելու են վերջին իրադարձությունների արդյունքները և կպատրաստվի ապագայում ՀԱԿ-ի գործողությունների ծրագիրը:

2010թ.-ի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից յոթ տարվա ազատագրման է ենթարկվել «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ 2008թ.-ի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

2009թ.-ի հունիսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ութ տարվա ազատազրկման էր դատապարտվել: Միքայելյանը մեղավոր էր ճանաչվել 225 հոդվածի առաջին մասով (զանգվածային անկարգություններ), 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ու պայթյունավտանգ սարքավորումներ անօրինական ձեռքբերում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում):--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։