485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում համաներման հայտարարման որոշումը
17:15
26 Մայիսի 2011

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի համաներման հայտարարման որոշումը, ասվում է Հայաստանի մասով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի (Մեծ Բրիտանիա) և Ալեքս Ֆիշերի (Գերմանիա) հայտարարության մեջ, որը տեղադրված է Եվրախորհրդի կայքում։ 

Հայկական խորհրդարանը հինգշաբթի ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու վերաբերյալ։

Համազեկուցողները նշում են, որ այդ համաներման արդյունքում կազատվեն այն անձինք, ովքեր դեռևս բանտերում են գտնվում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո։

«Այս անձանց ազատումը և 2008 թվականի մարտյան անկարգություններում զոհված 10 մարդու գործով քննության նոր փուլը կվերացնի քաղաքական մթնոլորտի բարելավման ճանապարհին առկա վերջին խոչընդոտը և իշխանություն-ընդդիմություն կառուցողական երկխոսության դուռ կբացի։ Սա դրական զարգացում է Հայաստանում»,- նշում են համազեկուցողները։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։

Հաղորդագրության համաձայն, համազեկուցողները ոգեշնչվել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունից, որում նա հստակ հայտնել է իշխանությունների հետ իր գլխավորած շարժման երկխոսության պատրաստակամության մասին։

Տեր-Պետրոսյանն ապրիլի 28-ին անցկացված վերջին հանրահավաքում հայտարարել է, որ իշխանությունները, ըստ էության, կատարում են ընդդիմության հիմնական պահանջները, և «երկխոսության դուռը եթե  ամբողջովին բաց չէ, ապա գոնե կիսաբաց է»։

«Այս դրական զարգացումները և կառուցողական մոտեցումն ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից դրական կազդեն երկրի ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների իրավիճակի վրա, և հույս ունենք, որ կամրագրվեն 2012 թվականի ժողովրդավարական ընտրություններով։ Մենք ամեն ջանք կգործադրենք և կշարունակենք համագործակցությունը քաղաքական երկու ուժերի հետ էլ այդ ամենը կյանքի կոչելու համար»,- նշել են Պրեսկոտն ու Ֆիշերը։

Համազեկուցողները մտադիր են այս տարի ամռանն այցելել Հայաստան՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույց պատրաստելու համար, որը կներկայացվի ԵԽԽՎ-ում 2011 թվականի հոկտեմբերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։