486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ-ն սկսել է ՀՀ նախագահի՝ համաներման մասին առաջարկի քննարկումը
14:23
25 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի նիստի ժամանակ արտահերթ կարգով սկսել է քննարկել ՀՀ նախագահի՝ համաներման մասին առաջարկը, որն արվել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Ինչպես որոշման օրինագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, առաջարկով նախատեսվում է ազատ արձակել առավելագույնը երեք տարվա ազատազարկման դատապարտված անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

«Նախատեսվում է նաև ազատ արձակել մինչև հինգ տարի ազատազրկման դատապարտվածներին, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են, կամ 60 տարեկանից բարձր անձինք են, մինչև 18 տարեկան հասակում հանցագործություններ կատարողներին, ովքեր նախկինում դատապարտված չեն եղել, հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա ունեցողներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և ԼՂՀ պաշտպանական մարտական գործողությունների մասնակիցներին», - ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ համաներումը նաև տարածվում է մինչև ինը տարի ժամկետով դատապարտված անձանց վրա, ովքեր պատժամիջոցի ուժի մեջ մտնելու պահին արդեն կրել են պատժի մեկ քառորդը, ինչպես նաև այն անձանց վրա, ովքեր հանցագործություն են կատարել անզգուշությամբ և մինչև հինգ կամ տասը տարով դատապարտված անձանց վրա, ովքեր արդեն կրել են պատժի մեկ երրորդը:

Նա նաև նշեց, որ օրինագծով նախատեսվում է չհարուցել քրեական գործ և չիրականացնել քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2011 թ.-ի մայիսի 1-ը, ինչպես նաև դադարեցնել դատական ատյաններում գտնվող այն գործերը, որոնցով ազատազրկում չի նախատեսվում կամ պատժի ժամկետը չի գերազանցում 3-5 տարին, ինչպես նաև այն դեպքերում, եթե անձինք մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում:

Առաջարկվում է նաև երկու երրորդով կրճատել պատժի ժամկետը անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար, մեկ երրորդով՝ կանխամտածված հանցագործությունների և մինչև տասը տարի ազատազրկման դատապարտված անձանց համար, ինչպես նաև մեկ քառորդով՝ Քրեական գործերի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար:

Համաներումը չի տարածվելու այն անձանց վրա, ովքեր չարամտորեն խախտել են պատժամիջոցը կրելու ռեժիմը, այն անձանց վրա, որոնց պատժի ժամկետն արդեն կրճատվել է համաներման մասին այլ որոշումների համաձայն և այն անձանց վրա, ովքեր քրեակատարողական հաստատությունում կրկնահանցագործություն են կատարել, ինչպես նաև չի տարածվում հետախուզման մեջ գտնվող անձանց վրա բացառությամբ նրանց, ովքեր մինչև 2011 թ.-ի հուլիսի 31-ը ներառյալ ինքնակամ կհանձնվեն իրավապահ մարմիններին, ինչպես նաև չի տարածվում վտանգավոր կրկնահանցագործության դեպքում:

Համաներում չի շնորհվի նաև այն անձանց, ովքեր չեն փոխհատուցել հասցրած նյութական վնասը, ինչպես նաև այն անձանց, ովքեր պատիժ են կրում ՔՕ մի շարք հոդվածների հատկանիշներով, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կատարել են մի քանի հանցագործություն կամ կրկնահանցագործություն ժամկետից շուտ ազատվելուց հետո:
Համաներումը չի ազատում դատարանների կողմից նշանակված լրացուցիչ պատժամիջոցներից, ինչպես նաև թմրամոլության կամ հարբեցողության դեմ հարկադիր բուժում անցնող դատապարտյալներին նրանց բուժումից հետո:

Համաներումը նաև չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են այլ պետությունների դատարանների վճռով, սակայն պատիժը կրում են Հայաստանում:

«Որոշումը տարածվում է մինչև 2011 թ.-ի մայիսի 1-ը ներառյալ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, միաժամանակ համաներումն ուժի մեջ կլինի մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 21-ը ներառյալ», - ասաց Թովմասյանը:

Հայաստանի անկախության ժամանակաշրջանում երկրում ինը անգամ համաներում է հայտարարվել: -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։