484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետն առաջարկում է չշտապել նոր գլխավոր ճարտարապետին քննադատելու հարցում
13:22
25 Մայիսի 2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում առաջարկել է մի քանի ամսով հետաձգել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակման հարցի քննարկումը և հիմնվել կատարված աշխատանքների վրա։

Երկուշաբթի Ավագանու խորհրդի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նոր ճարտարապետին՝ Նարեկ Սարգսյանին, ով հանրապետության գլխավոր ճարտարապետն է և քաղաքաշինության փոխնախարարը, ինչը լայն հասարակական արձագանք է ստացել: Սարգսյանը, ով ավելի վաղ արդեն զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, հայտնի է ինչպես Հյուսիսային պողոտայի կառուցմամբ, այնպես էլ կանաչ գոտիների վերացմամբ, ինչի կապակցությամբ ԶԼՄ-ներն արդեն խոսում են «բետոնե դարաշրջանի» վերադարձի մասին:

«Հավաստիացնում եմ, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի այն քաղաքականությունը, որը որդեգրել է քաղաքապետարանի թիմը. այն է՝ կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որևէ նախագիծ կյանքի չի կոչվելու», - ասել է Կարապետյանը:

Քաղաքապետը վստահ է, որ ժամանակը և կատարվող աշխատանքը ցույց կտան, որ գլխավոր ճարտարապետի նշանակման որոշումը ողջամիտ էր ու նպատակային։ «Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել», - ասել է Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի են առնվել իր անվան հետ կապված թե դրական, թե բացասական կարծիքները, ինչպես նաև իր դրական և «բացասական» փորձը: Սա կարող է օգտակար լինել՝ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ և համակարգված կառավարիչ լինել։

Երևանի քաղաքապետի կարծիքով՝ ճիշտ չէ Երևանում առաջացած բոլոր խնդիրները վերագրել մեկ անձի։ « Որոշ որոշումներ ինձ էլ առանձնապես դուր չեն գալիս։ Ամեն ինչ կախված է թե թիմին ու կառավարիչներին ինչ լիազորություններ և ազատության աստիճան է տրվում և ինչ խաղի կանոններով են շարժվում» - ասել է նա:
Նա նաև նշել է, որ երևանցիները կարող են վերահսկել քաղաքապետարանի գործունեությունը, որն աշխատում է բաց և թափանցիկ:

Ինչ վերաբերում է նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառների շուրջ հնչող խոսակցություններին, ապա Կարապետյանը նշել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, ինչը կհաստատի նաև Հասրաթյանը։

Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը հրաժարական է տվել նախորդ շաբաթ։ Մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Հասրաթյանը համաձայն չէր մի շարք իրագործվող նախագծերի, մասնավորապես, կառավարական շենքի վրա գմբեթի կառուցման նախագծին։
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։