478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Հայաստանի Ընտրական օրենսգրքում
15:05
24 Մայիսի 2011

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի օրվա նիստում ՀՀ Ընտրական օրենսգրքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ կատարեցին փոփոխություններ, որոնք էական փոփոխություններ են ենթադրում երկրի հիմնական ընտրական օրենքում։

Կառավարությունը և իշխող կոալիցիան դրական գնահատեցին առաջարկված փոփոխությունները, մինչդեռ ընդդիմությունը դժգոհ մնաց։ ՀՅԴ ընդդիմադիր խմբակցությունը «դեմ» քվեարկեց օրինագծի ընդունմանը, քանի որ, ըստ էության, ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկություններից ոչ մեկը չընդունվեց կառավարության կողմից, ինչը խմբակցության ներկայացուցիչների կարծիքով, պայմանավորված է իշխանությունների՝ վերարտադրության հնարավորությունն ապահովելու մտադրությամբ։

Փոփոխությունների էությունը

Օրինագծի համահեղինակ, պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքով, օրինագիծը կոչված է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջացած բոլոր հարցերի, ինչպես նաև ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդների առաջարկությունների, հանրապետության Սահմանադրական դատարանի հարցերի լուծմանը։

«Ընտրական օրենսգիրքը պետք է պատասխան տա այն բոլոր բացերին, որոնք վերհանվել են նախորդ ընտրությունների ընթացքում, ինչպես նաև պետք է կանխի հնարավոր խախտումները և դրանց կարգավորման կոնկրետ մեխանիզմներ նախատեսի, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բնակչության վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ»,- ասաց Հարությունյանը։

Ըստ նրա, ԸՕ նախագծում էապես բարեփոխվում է ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը։ Այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի յոթ անդամներին նշանակում է Հայաստանի նախագահը հինգ տարի ժամկետով, միաժամանակ երկրի ղեկավարը պետք է ընտրի 15 թեկնածուներ տվյալ պաշտոններում, ում ներկայացնում են Օմբուդսմենը, Փաստաբանների պալատի նախագահը և Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահը։

Օրինագծի համաձայն, ԿԸՀ առնվազն երկու անդամներ պետք է իրավաբանական կրթություն ունենան և առնվազն երկուսը պետք է կանայք լինեն։ Ինչպես տեղեկացրեց Հարությունյանը, տեղամասային ընտրահանձնաժողովների կազմում պետք է ընդգրկվի ոչ պակաս քան յոթ մարդ, որոնցից մեկական մարդու պետք է նշանակեն նախագահը, խորհրդարանում ներկայացված  կուսակցությունները, տարածքային ընտրահանձնաժողովի նախագահը։

Ըստ պատգամավորի, օրինագծում հատուկ ուշադրություն է դարձվում ընտրությունների գործընթացի հրապարակայնության ապահովմանը։ Այսպես, ԿԸՀ բոլոր որոշումները պարտադիր կարգով դրանց ընդունումից հետո մեկ օրվա ընթացքում պետք է տեղադրվեն կառույցի պաշտոնական կայքում, իսկ համահանրապետական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները, կուսակցությունները և դաշինքները պարտավոր են ԿԸՀ ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերն էլեկտրոնային տեսքով, որոնք նույնպես պետք է տեղադրվեն կայքում։

«Օրինագծով սահմանվում է նաև, որ լիազոր մարմինը՝ Հայաստանում ընտրողների առաջատար ռեգիստրը,  համահանրապետական ընտրություններից 30,20,10 օրերի ընթացքում և ընտրությունների նախօրեին կհրապարակի ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը։ Բոլոր ցուցակները տեղադրվում են Հայաստանի ԿԸՀ պաշտոնական կայքում որոնում իրականացնելու հնարավորությամբ»,- տեղեկացրեց խորհրդարանականը։

Բացի այդ, հրապարակայնության բարձրացման նպատակով ընտրողների ցուցակներն ըստ համայնքների կտեղադրվեն ԿԸՀ կայքում վստահված անձանց և դիտորդների համար դրանց ներբեռնման և տպագրության հնարավորությամբ, իսկ ընտրողների մասնակցության ակտիվությունն ընտրություններում ուղիղ եթերում հրապարակումից բացի կտեղադրվի նաև ԿԸՀ կայքում օն-լայն ռեժիմով։ 
«Նախատեսված է նաև վստահված անձանց լիազորությունների ընդլայնում, ովքեր կկարողանան տեսանկարահանել ընտրահանձնաժողովների համարյա բոլոր նիստերը և ողջ ընտրական գործընթացը քվեարկության գաղտնիքի խախտման հարցի բացառությամբ»,- ասաց Հարությունյանը։

Պատգամավորը նշեց, որ նախագծի համաձայն, նախատեսվում է թեկնածուներին և կուսակցություններին ընտրողների հետ հանդիպումների անցկացման համար տարածքների անվճար տրամադրման հնարավորությունը, ընդ որում՝ նման տարածքների ցուցակը տեղական ինքնակառավարման մարմինների հետ բոլոր համաձայնեցումներից հետո նույնպես տեղադրվում է ԿԸՀ կայքում։

Նախագծում հատուկ ամրագրվում է ընտրությունների ժամանակ ֆինանսական վերահսկողության իրականացման կարգը։ Ինչպես տեղեկացրեց պատգամավորը, բարեգործական այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են համահունչ լինել կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, չեն կարող բարեգործական գործունեություն իրականացնել համայնքների և ընտրողների օգտին նախընտրական քարոզարշավի օգտին։ Նախագծի համաձայն, ընտրահանձնաժողովներին և նախընտրական հիմնադրամներին հատկացված միջոցների վերահսկողության նպատակով ստեղծվում է վերահսկիչ մշտական ծառայություն, որի կազմում ընդգրկվում են խորհրդարանական խմբակցությունների մեկական անդամ։

Օրինագծում նախատեսվում է նաև քաղաքականությունում կանանց մասնակցության ընդլայնման հնարավորությունը։ Օրինակ, կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակում պետք է ընդգրկվի, առնվազն, մեկ կին, իսկ նախընտրական ցուցակի 11-րդ համարից սկսած յուրաքանչյուր հնգյակում պետք է ընդգրկվի մեկական կին։ Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակի առնվազն 20 տոկոսը պետք է կանայք կազմեն։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ Ընտրական օրենսգրքում նախատեսված են նաև համայնքներում ընտրությունների նախաշեմին բնակչության հաշվառման զանգվածային միգրացիայի բացառման քայլեր դեպի տեղական ինքնակառավարման մարմիններ։ Մասնավորապես, այն անձինք, ովքեր կհաշվառվեն ընտրությունների ամսաթվի հայտարարումից հետո, կզրկվեն ձայնի իրավունքից, բացառությամբ որոշ դեպքերի՝ ամուսնություն, վերադարձ պայմանագրային ծառայությունից, կալանավայրերից, այլ երկրից մշտական բնակության տեղափոխում կամ այդ շրջանում անշարժ գույքի գնում։

Կառավարության դիրքորոշումը

Ինչպես նշեց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, աշխատանքների կազմակերպման տեսանկյունից օրինագծում որևէ հակասություններ չկան, տարաձայնությունները վերաբերում են հիմնականում խախտումների վերացմանը, որոնք, սակայն, նրա կարծիքով, բավական արդյունավետ են ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավորության համատեքստում։

«Քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց, որ ուղղված է արդար ընտրությունների անցկացմանը, իսկ առաջարկած լուծումները կշռված են և ուղղված են մտահոգության վերացմանը»,- ասաց Թովմասյանը։

Խմբակցությունների դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ թեև առայսօր բազմաթիվ փոփոխություններ են իրականացվել, սակայն ակնհայտ է, որ վերջին տարբերակում հնարավոր առավելագույնն է կատարվել։

Նա նշեց, որ քաղաքական մեծամասնությունը բազմիցս քննարկել և հաշվի է առել բոլոր առաջարկությունները, ընդգծելով, որ ընդդիմախոսների քննադատությունը կարող է հնչել միշտ, սակայն պետք չէ շահարկել քաղաքական կամքի գործոնը, պարզապես պետք է անկեղծ լինել և լավատեսություն պահպանել։

«Անհնար է արդարության հասնել միայն օրենսդրական փոփոխությունների միջոցով, քանի որ դրա համար յուրաքանչյուր մարդ պետք է անկեղծ լինել, և դա օրենքի կամ առանձին քաղաքական ուժի հարց չէ։ Մենք կքվեարկենք նախագծի օգտին, թեև հասկանում ենք, որ այն կատարյալ չէ, և փոխելու դեռ շատ բան կա։ Եթե ընդդիմությունն իշխանությունների հետ ակտիվ աշխատի մինչև ընտրությունները, ապա արդյունքներն ակնհայտ կլինեն»,- ասաց Սահակյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ խմբակցությունը լուրջ առաջընթաց և հաջողություն է համարում, քանի որ իրականացված քայլերի արդյունքում ընդունվել է ՀՅԴ չորս առաջարկներից գոնե մեկը, բայց կքվեարկի օրինագծի ընդունման դեմ։

«Սա մի բարեփոխում է, որն ապահովում է ներկայիս իշխանությունների վերարտադրումը և իշխանության պահպանման երաշխիքներն իշխող մեծամասնության կողմից։ Կան փոփոխություններ, որոնք չի կարելի դրական չհամարել, բայց առաջ ընթանալու համար արմատական փոփոխություններ այս փաստաթուղթը չի պարունակում։ Այսպիսի բարեփոխումներ մեզ պետք չեն»,ճ ասաց Հովհաննիսյանը։
Հանդես գալով ՀՅԴ խմբակցության անունից՝ պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր հերթին նշեց, որ փոփոխություններով ընդլայնվում է իշխանությունների վերընտրման հնարավորությունը։ «Եթե մենք չանցկացնենք ընտրությունները պատշաճ մակարդակով, ապա բոլոր բարեփոխումները մակերեսային և ձևական կլինեն։ Հիմնական խնդիրն ընտրական իրավունքի պաշտպանությունն է, իսկ առաջարկվող փոփոխություններով մենք ընտրության լայն դաշտ չենք տրամադրում»,- ասաց նա։

Ինչպես նշեց պատգամավորը, ներկայիս տարբերակով ԸՕ ընդունումը չի վերականգնի բնակչության վստահությունն ընտրությունների նկատմամբ և ընտրությունների միջոցով իշխանափոխության լուրջ ավանդույթներով նորմալ երկրի ձևավորման հնարավորություն չի ընձեռի։

«Բարեփոխումների հիմնական խնդիրը բնակչության վստահության վերականգնումն է ընտրական գործընթացի նկատմամբ։ Կարելի է հարյուրավոր փոփոխություններ կատարել, որոնք էություն չեն փոխում, իսկ ահա տասը լրացումներ կարող են փոխել բոլոր հարցերը»,- ասաց Ռուստամյանը։
Ինչպես կարծում են ՀՅԴ ներկայացուցիչները, ԸՕ-ի փոփոխությունները բարեփոխումների իրագործման հերթական ֆիկցիա են, պարզապես արդեն հայտնի ընտրական կեղծարարություններին օրենսդրական ձևակերպումներ տրվեցին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: