478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԸՕ բարեփոխումներն ընտրությունների նոր որակ կապահովեն. ԱԺ հանձնաժողովի ղեկավար
14:07
24 Մայիսի 2011

Հայաստանի ընտրական նոր օրենսգրքի ընդունումը նոր որակ կհաղորդի ընտրական գործընթացին, կարծում է պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«ԸՕ-ում կատարված փոփոխությունները նոր մեխանիզմներ կստեղծեն ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացման համար։ Անշուշտ, խոսքը չի կարող գնալ ընտրությունների ժամանակ խախտումների հարյուրտոկոսանոց բացառման մասին, սակայն մենք փորձել ենք առավելագույն չափ վերացնել կեղծարարների համար հնարավոր ուղիները»,- ընդգծեց Հարությունյանը մամուլի ասուլիսի ընթացքում։

Ազգային ժողովը երեքշաբթի կայացած նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԸՕ-ում փոփոխությունների կատարման մասին օրենք ընդունեց։

Հանձնաժողովի ղեկավարը հայտնեց, որ նոր ԸՕ-ում նախատեսված է մոտ 90 լրացում, որոնք «կոչված են փոխել Հայաստանի ընտրական գործընթացի մթնոլորտը»։

«Այն երկրներում, որտեղ հասարակության վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ մակարդակի վրա է, Ընտրական օրենսգիրքը բարեփոխման կարիք ունի, որպեսզի ապահովի առկա խնդիրների լուծումը»,- ասաց Հարությունյանը։

Մասնավորապես, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, ընտրությունների ժամանակ թեկնածուների վստահված անձանց կթույլատրվի տեսանկարահանում անցկացնել։ Բացի այդ, յուրաքանչյուր վստահված անձ կունենա սեփական կնիքը ստորագրությունների կեղծումից խուսափելու համար։ 
«Փոփոխությունները որակային են և վերաբերում են ընտրական գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած նախընտրական քարոզարշավից մինչև բողոքարկման գործընթաց»,- ավելացրեց հանձնաժողովի ղեկավարը։
Խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականին Հայաստանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: