487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հարցը չի լուծվի, մինչև կարգավորման սկզբունքները չհամաձայնեցվեն. ընդդիմադիր կուսակցության ղեկավար
19:10
23 Մայիսի 2011

Ղարաբաղյան հարցը չի լուծվի, մինչև հակամարտության կողմերը չհամաձայնեցնեն կարգավորման սկզբունքները, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։

«Միջազգային հանրությունը փորձում է համադրել անհամադրելին՝ մի երկրի տարածքային ամբողջականության ճանաչումը և մեկ այլ երկրի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ հակամարտության հանգուցալուծման հնարավորությունը նման սկզբունքներով առանց ռազմական գործողությունների անիրատեսական է։

Ըստ նրա, մինչև այդ սկզբունքներով համաձայնություն ձեռք չբերվի, հարցն օդում կախված կմնա, և հրադադարի համաձայնագրի պարբերական խախտումները սահմանում կշարունակվեն։

Կարապետյանը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի անվտանգության գոտում ընդգրկված տարածքների ազատում մինչև նրա կարգավիճակի լուծումը, և լուծումը շաղկապում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ։
Ըստ նրա, արդյունքում բավականին նուրբ իրավիճակ է ստեղծվել, և Ռուսաստանն այդ հարցում առայժմ լռում է, թեև «խնդրի լուծման ծրագիր» է ստեղծել։

«Նոր ժամանակների» առաջնորդը միաժամանակ ասաց, որ Անդրկովկասի հարցում Ռուսաստանը շատ զգայուն է և պետք է հզորացնի իր աշխարհաքաղաքականությունն այդ ուղղությամբ։
Կարապետյանն ասաց նաև, որ Աֆղանստանում հայկական համակազմի եռակի ավելացումը, իր կարծիքով, որ արվել է ի պատասխան ռուսական ռազմակայանի ժամկետի երկարացմանը, խելամիտ չէ։
«Մենք կոմպլեմենտար քաղաքականություն ենք վարում, մինչդեռ չունենք դրա համար անհրաժեշտ աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հնարավորություններ»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։