480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը հնարավոր է ընդդիմադիրների ազատումից հետո. քաղաքական գործիչ
16:50
23 Մայիսի 2011

Հայաստանի իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը հնարավոր է միայն բանտարկված ընդդիմադիրների ազատումից հետո, երկուշաբթի հայտնեց «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը։

Երևանում տեղի ունեցող կանոնավոր հանրահավաքներում հնչեցվող ընդդիմադիրների գլխավոր պահանջներն են եղել «քաղբանտարկյալների» ազատումը, իրավունքների վերականգնումն ու Ազատության Հրապարակում հանրահավաքների անցկացումը, 2008 թվականի իրադարձությունների արդյունքում տեղի ունեցած սպանությունների բոլոր դեպքերը բացահայտելու մտադրության հավաստիացումը հայկական իշխանությունների կողմից։ Երկրի վերջին իրադարձությունները վկայում են ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման մասին։ Ընդդիմությանը թույլ են տվել հանրահավաքներ անցկացնել Ազատության Հրապարակում, ՀՀ նախագահը դիմել է խորհրդարանին համաներում հայտարարելու առաջարկով և հանձնարարել իրավապահ մարմիններին ակտիվացնել մարտի 1-ի դեպքերի ուղղությամբ տարվող աշխատանքները։

«Շատ ուրախ եմ, որ ընկերներս շուտով ազատ կարձակվեն, և հույս ունեմ, որ նրանց թվում կլինի նաև Նիկոլ Փաշինյանը»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կարապետյանը։ 
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Միաժամանակ նա դժվարացավ կանխատեսել նկատվող երկխոսության ելքը, քանի որ ընդդիմությունն առաջ է քաշում արտահերթ ընտրությունների թեման, իսկ պաշտոնական իշխանությունները հրաժարվում են որևէ քննարկում կատարել այս հարցով։ Կարապետյանի խոսքով, չի բացառվում, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունն իմիտացիայի վերածվի։ 
Ինչպես կարծում է Կարապետյանը, «քաղբանտարկյալների» ազատման, Ազատության Հրապարակում հանրահավաքների անցկացման՝ իշխանությունների թույլտվության և մարտյան իրադարձությունների հետաքննության առաջխաղացման հարցերում «արտաքին ճնշման գործոն» կա։ Նրա խոսքերով, այս գործընթացներում առանցքային դեր է խաղում Հյուսիսատլանտյան դաշինքը։

Ըստ նրա, ՆԱՏՕ-ն պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը զիջումների գնա ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական սահմանի բացման հարցերում՝ տարածաշրջանում հեշտությամբ կառավարվող համակարգ ձևավորելու նպատակով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։