480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի խորհրդարանի կրթության հանձնաժողով կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
11:11
19 Մայիսի 2011

նախօրեին Իսրայելի խորհրդարանը (Կնեսետը) քննարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու` «Մերեց» կուսակցության (պատգամավոր Զահավա) առաջարկը, տեղեկացնում են ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբից:

«Նիստին մասնակցող 20 պատգամավորները, նաև կառավարության ներկայացուցիչները միաձայն որոշել են հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Սևանի գնահատման` այս որոշումը դրական տեղաշարժ է։

Նախկինում խորհրդարանը որոշել էր հարցը քննարկել պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որն իր նիստերը գումարում է դռնփակ: Մտահոգությունն այն էր, որ նման պայմաններում հարցը քննարկման դնելով, հանձնաժողովը Ցեղասպանության հարցի ճանաչման վերաբերյալ կարող է խորհրդարանին բացասական կարծիք տալ:

Ավելի քան կես ժամ տևած այսօրվա քննարկմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների պատգամավորներ։ Արտաքին գործերի նախարարության տեսակետը փոխանցել է կրոնի նախարարը` հայտնելով, թե հարցը պետք է պահել պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և Իսրայելը պետք է աջակցի Հայաստան-Թուրքիա երկխոսությանը։ Միաժամանակ, նախարարը հայտնել է իր անձնական տեսակետը, որ ժամանակն է այս հարցի մասին հստակ որոշում կայացնել և այդ նպատակով հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին։

Ելույթ է ունեցել նաև վարչապետի «Լիքուդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զեև Էլկինը, որը ևս կողմ է արտահայտվել հարցը կրթության հանձնաժողով փոխանցելու առաջարկին։

Բոլոր ելույթ ունեցողները, ներառյալ՝ խորհրդարանի նախագահը, կողմ են արտահայտվել առաջարկին։ Նրանք շեշտել են, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը:

Խորհրդարանի նիստին ներկա են եղել Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչներ Հակոբ Սևանը, Ժորժետ Ավագյանը և ուրիշներ, ովքեր հայտնել են, որ Հայ Դատի հանձնախումբը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։