480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպան հավատում է Հայաստանի բարեփոխումների հաջողությանը. Եվրախորհրդարանի նախագահ
19:58
18 Մայիսի 2011

Եվրոպայում հավատում են Հայաստանի բարեփոխումների հաջողությանը, չորեքշաբթի հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։ 

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Բուզեկը նշել է, որ դա լավ օրինակ կարող է դառնալ այդ ճանապարհն ընտրած այլ երկրների համար: 

Նախագահն իր հերթին նշել է, որ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու ակտիվ երկխոսությունը դրական լիցքեր են հաղորդում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը:
Սարգսյանի խոսքով, Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, և համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առևտրատնտեսական հարաբերությունները, այլ նաև Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը:

Նախագահը նշել է, որ  Հայաստանը պատրաստակամ է եվրոպական փորձի հիման վրա և ԵՄ աջակցությամբ շարունակել բարեփոխումների ուղին: Նա ընդգծել է նաև, որ Արևելյան գործընկերության մեկնարկով երկկողմ կապերը նոր որակական մակարդակի վրա են դրվել, լավ հնարավորություններ են ստեղծվել նաև գործընկեր պետությունների  հետ համագործակցության համար:

«Կարծում եմ, մենք պետք է փորձենք զուգահեռ ամրապնդել միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը: Չափազանց կարևորում ենք Եվրախորհրդարանի՝ որպես համաեվրոպական գործընթացների վրա ազդող հեղինակավոր կազմակերպության հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նաև ողջունել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը:
Եվրոպական խորհրդարանի նախագահը միանգամայն բնական է համարել այդ ընտրությունը` նշելով, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ: «Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս ձեր ողջ պատմության ընթացքում»,- նշել է Եժի Բուզեկը:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։