487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը նախկին պատգամավորի շուտափույթ ազատման հույս ունի [Տարբերակ 1]
18:50
18 Մայիսի 2011

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը 2009 թվականի հունիսին ութ տարի ազատազրկման դատապարտված նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի շուտափույթ ազատման հույս ունի։ 

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից Միքայելյանը դատապարտվել է 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ), 235-րդ հոդվածի երկրորդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ու պայթյունավտանգ սարքավորումներ անօրինական ձեռքբերում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում):
«Հույս ունեմ, և սա իմ անձնական կարծիքն է, որ այս հարցն առաջիկայում դրական լուծում կստանա»,- ասաց խորհրդարանի ղեկավարը։

Աբրահամյանը հիշեցրեց, որ ավելի վաղ, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունների կոալիցիոն գործընկերների առաջարկով, համապատասխան նամակ է ուղղել նախագահին։

«Դրանից հետո մենք զրուցել ենք, և նախագահն ասել է, որ այդ հարցը քննարկվում է»,- ասաց խորհրդարանի ղեկավարը Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Եժի Բուզեկն իր հերթին հայտնեց, որ վերջերս մի քանի մարդկանց ազատումը խոստումնալից որոշում է։

«Ինձ հավաստիացրեցին, որ մարտի մեկի իրադարձությունների հետ կապված բոլոր դեպքերի առթիվ արդար և պատշաճ հետաքննություն կիրականացվի»,- ասաց նա։
Բուզեկը նշեց նաև, որ հայկական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի դատաիրավական համակարգի անկախության և օրենքի գերակայության անհրաժեշտությունը։

«Դա կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների և մամուլի ազատության տեսանկյունից, այլ նաև տնտեսության համար»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ խոսքը  դեպի Հայաստան օտարերկրյա ներդրողների ներհոսքի, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին է։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։