486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգիռ է Հունգարիայի հետ զարգացնել հարաբերությունները
18:14
18 Մայիսի 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունգարական խորհրդարանի  նախագահ Լասլո Կյովերի (László Kövér) հետ հանդիպման ընթացքում նշել է Երևանի շահագրգռվածությունը Հունգարիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում,  հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանը շահագրգիռ է Հունգարիայի հետ զարգացնել հարաբերությունները»,- ասել է նախագահը։

Նա  հույս է հայտնել, որ Հունգարիայի խորհրդարանի նախագահի այցն իր նպաստը կբերի հայ-հունգարական հարաբերությունների խորացման և, հատկապես, միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:
Նախագահի խոսքով, 2009թ. Հունգարիա կատարած իր պաշտոնական այցից հետո, այս տարի սպասվում է Հունգարիայի նախագահի այցը Հայաստան, ինչը վկայում է այդ հարաբերություններն ակտիվացնելու երկկողմ ջանքերի մասին:

Նկատի առնելով, որ հայ-հունգարական առևտրատնտեսական կապերը դեռևս չեն գտնվում բավարար մակարդակի վրա, Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև ակտիվ շփումներին օժանդակելը` տարբեր մակարդակի այցերի ժամանակ նրանց ևս ընդգրկելով  պատվիրակությունների կազմում: 

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և բարյացկամ վերաբերմունքի համար` ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքը կարող է զգալի դերակատարում ունենալ: 

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵՄ-ն ներկայում նախագահող Հունգարիայի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ևս համագործակցության ընդլայնումը:

Հունգարիայի Աժ նախագահ Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին` փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի շուրջ քսան տարվա փորձը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների` կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: