485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային փորձագետները 2010 թ. Հարավային Կովկասի իրադարձությունները քննարկում են Երևանում
11:59
17 Մայիսի 2011

Միջազգային փորձագետները Երևանում «Կովկաս - 2010» համաժողովի շրջանակներում քննարկում են Հարավային Կովկասի իրադարձությունները։

Համաժողովը կամփոփի կովկասյան տարածաշրջանի 2010 թվականի արդյունքները՝ ուշադրությունը սևեռելով քաղաքական, սոցիալական և տնտեսական գործընթացներին, էթնոքաղաքական հակամարտություններին, արտաքին խաղացողների դերին և տարածաշրջանային անվտանգության թեմաներին։

«Հենց այս տարի դեպքերի զարգացումն աշխարհում, ընդհանուր առմամբ, և տարածաշրջանում, մասնավորապես, այնքան հետաքրքրական դարձավ, որ մեղք կլինի չվերլուծել դրանք բոլոր կողմերից»,- ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը համաժողովի ընթացքում։
Ըստ նրա, վերջին ժամանակներում համաշխարհային գլոբալ գործընթացներն ավելի մեծ ազդեցություն են գործում տարածաշրջանային կոնկրետ իրավիճակների վրա։

«Հնարավորությունների միջանցքը բոլորի համար նեղանում և որոշվում է արտաքին գործոններով, այդ  պատճառով, խոսելով Կովկասում հիմնական միտումների մասին, մենք, անկասկած, չենք կարող այսօր մի կողմ դնել այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, առավել ևս, երբ Կովկասն այդքան էլ հեռու չէ առավելագույն մրրկայնության այն օջախներից, որոնք այսօր մենք տեսնում ենք ամենուր»,- ասաց նա։

Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերն իր հերթին նշեց, որ 2010 թվականը կարևոր տարի էր Հարավային Կովկասի, հատկապես, Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման մասով։

Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 19-ին Երևանում: Այս համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության համաձայնագրին և Հսյաստանի և Եվրամիության հարաբերությունները տարեր ոլորտներում խորացնելու նպատակ ունի:

Ընդգծելով, որ նախորդ տարի «հետաքրքիր շատ բան տեղի ունեցավ»՝ Լյուցենբերգերը համոզմունք հայտնեց, որ համաժողովի մասնակիցները քննարկումների բազմաթիվ հնարավորություններ կունենան։
Համաժողովում զեկույցներ կներկայացնեն փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Թուրքիայից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։