482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն համաձայն է ՀՀ երկրորդ նախագահի որոշ հայտարարությունների հետ
16:56
13 Մայիսի 2011

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը համաձայնել է ընդդիմության հետ իշխանությունների երկխոսության վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշ հայտարարություններին:

Վերջերս տված հարցազրույցում Քոչարյանը հայտարարել էր, որ եթե իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը «վերաբերում է քաղաքական պայքարի իմիտացիայի պարամետրերին (համապատասխան բոնուսների համար մղվող պայքարը), ապա դա, ավելի շուտ, դավադրություն է ընտրողների մեջքի հետևում»:

Շահբազյանը մասնավորապես նշեց, որ եթե երկխոսությունն ընթանում է 2008 թ.-ի մարտի 1-ի անկարգությունների ժամանակ մարդկանց մահվան պատճառների բացահայտման հետ կապված խնդիրների, ձերբակալված ընդդիմադիր գործիչների ազատարձակման կամ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ապա դա կարելի է հասկանալ:
«Սակայն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ սեղանին կարող են հայտնվել նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են ազգային շահերին», - ասաց Շահբազյանը՝ նշելով, որ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է:

Պատգամավորը նաև չբացառեց, որ երկխոսությունը կարող էր հաստատվել երրորդ կողմի ջանքերի շնորհիվ: «Հնարավոր է, որ միջնորդներ են եղել, քանի որ նրանց համար գոնե սկզբնական փուլում դժվար կլիներ ուղղակի կերպով խոսակցություն ծավալել», - նշեց Շահբազյանը:

Պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահի հետ կուսակցության հնարավոր համագործակցության մասին հարցին՝ Շահբազյանը հիշեցրեց, որ ընդունելով Քոչարյանին աջակցելու մասին որոշումը (երբ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը)՝ կուսակցությունը նախօրոք ծանոթացել է նրա ծրագրին, մասնակցել է ծրագրի վերջնական ձևավորմանը:
«Դաշնակցությունը մասնակցել է քաղաքական կոալիցիաներին (Քոչարյանի նախագահության օրոք)՝ չգնալով սակարկության: Մենք առաջարկել ենք պայմանավորվել քաղաքական սկզբունքների մասին հուշագրի շուրջ, որպեսզի հասկանանք, թե հանուն ինչի ենք համագործակցում: Մեզ համար կարևոր են սկզբունքներն ու ծրագրերը, անձանց հետ մենք խնդիրներ չունենք», - ասաց Շահբազյանը:

Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը 1998-2008թթ.-ին: Վերջերս ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե Քոչարյանը կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն, Քոչարյանին նվիրված ավելի շատ հոդվածներ են հայտնվում մամուլում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: