478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը, որպեսզի խուսափի հակաթուրքական պետության իմիջից
15:40
13 Մայիսի 2011

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժման պատճառը հակաթուրքական պետության իմիջ չստեղծելու ցանկությունն է, կարծում է  ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Այս ամենը չի կարելի համարել թուրքական լոբբիի հաղթանակը, սա Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշման դրսևորումն է: Քանի որ Ֆրանսիան դեմ է ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությանը, Սենատը որոշել է ավելորդ անգամ չնեղացնել Թուրքիային», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանոյանը:

Նրա խոսքով՝ օրինագծի մերժման ևս մեկ պատճառ է այն փաստը, որ Ֆրանսիայի որոշ քաղաքական ուժեր և իրավական կառույցներ կարծում էին, թե օրինագիծը սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը:
Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Քննարկման ընթացքում մի քանի սենատորներ կարծիք են հայտնել, որ այդ օրինագիծը սահմանափակում է ազատ արտահայտվելու իրավունքը:

Սենատի նիստի ավարտից հետո Ֆրանսիայի արդարադատության նախարար Միշել Մերսյեն խոստացել է բոլոր դատավորներին և դատախազներին շրջաբերականներ բաժանել հիշեցումով, որ Ֆրանսիայում ըստ օրենքի, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականորեն պատժելի գործ է։

Թուրք ազգայնականները Փարիզում բողոքի ակցիա են կազմակերպել օրինագծի քննարկման կապակցությամբ և մի քանի սենատորների սպառնալիքներ պարունակող նամակ են հղել։ Սենատի շենքի առջև նիստին զուգահեռ Ֆրանսիայի հայերի ակցիան է ընթացել՝ հօգուտ օրինագծի ընդունման։

Ֆրանսիայի Ազգային ժողովը (ներքին պալատը) 2006թ.-ի հոկտեմբերի 12-ին օրենք է ընդունել, որը քրեական պատիժ է նախատեսում 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: