483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական երիտասարդական խորհրդարանը կսկսի գործել մայիսի վերջից
13:16
10 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայկական երիտասարդական խորհրդարանը վերջնականապես կձևավորվի և կսկսի գործել մինչև մայիսի վերջ, հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

«Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նախաձեռնությունը Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանինն է։ Երիտասարդական խորհրդարանը կդառնա ԱԺ խորհրդատվական մարմին, կառույցի որոշումները պարտադիր ուժ չեն ունենա, բայց հաշվի կառնվեն ավագ գործընկերների կողմից»,- երեքշաբթի լրագրողներին ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Երիտասարդական խորհրդարանի կառուցվածքը նման է Ազգային ժողովին՝ խորհրդարանի 89 տեղ համամասնական համակարգով կզբաղեցնեն ԱԺ-ի կազմում ընդգրկված կուսակցությունների երիտասարդական շարժումների ներկայացուցիչները, իսկ 42 տեղ՝ ուսանողներ, որոնց կառաջադրեն պետական և ոչ պետական բուհերը։ Երիտասարդական խորհրդարանի նիստերը կանցկացվեն ԱԺ շենքում։

«Երիտասարդական խորհրդարանի հիմնական նպատակը երկրում քաղաքական նոր կուլտուրայի ձևավորումն է, որոշումների ընդունման հարցին ակտիվ երիտասարդության մասնակցության ապահովումը»,- նշեց Դավթյանը։
Նրա խոսքով՝ Երիտասարդական խորհրդարանի նախագահը կընտրվի ռոտացիոն սկզբունքով։

Հանձննաժողովի ղեկավարն ընդգծեց, որ ԱԺ աշխատակազմը երիտասարդ պատգամավորների ընտրությունը թողել է բուհերի և կուսակցությունների հայեցողությանը, և որևէ կերպ չի միջամտում այդ հարցին։
«Մենք բազմաթիվ հայտեր ենք ստացել՝ մոտ 10 հայտ ուսանողների համար առանձնացրած 42-ից յուրաքանչուրի համար։ Եռաստիճան ընտրման հիման վրա խորհրդարան կանցնեն առավել արժանիները»,- հավաստիացրեց նա։
Ինչ վերաբերում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների համար հատկացված տեղերին, ապա դրանք կբաշխվեն հետևյալ կերպ՝ 20 մանդատ կստանա Հանրապետական կուսակցությունը, ինը՝ «Բարգավաճ Հայաստանը», 5-ը՝ ՀՅԴ-ն, երեք տեղ՝ «Օրինաց երկիրը», երկու տեղ՝ «Ժառանգությունը»։ 

«Եթե մեծամասնական համակարգով անցնող երիտասարդների թվում լինեն ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, ապա նրանք առավելություն կունենան»,- ընդգծեց պատգամավորը։
Նա հավելեց, որ Երիտասարդական խորհրդարանը կգործի Ազգային ժողովին զուգահեռ և նրա հետ միասին կդադարեցնի իր լիազորությունները 2012 թվականի մայիսին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: