484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունն ընդամենը երկխոսության իմիտացիա են անում. «Ժառանգություն»
15:58
06 Մայիսի 2011

ՀՀ իշխանությունների և արմատական ընդդիմության միջև երկխոսությունը, ըստ էության,  հերթական քաղաքական իմիտացիան է, հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Այդ իմիտացիայի նպատակն է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանդեպ աստիճանաբար միջազգային հետաքրքրության առաջացման ներքո ցույց տալ, որ երկրում առաջխաղացումներ կան»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի  (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքին հայտարարեց, որ իշխանություններն, ըստ էության, կատարում են ընդդիմության հիմնական պահանջները, և «երկխոսության դուռը եթե լիովին բաց չէ, ապա առնվազն կիսաբաց է»:

Ըստ Սաֆարյանի, երկու կողմերի բոլոր խոստումները կեղծ են, դատարկ և ավելի շուտ բաճակաճառեր են հիշեցնում, որոնց արդյունքում ոչ մի էական առաջընթացներ երկրում չեն լինի: «Սա պարզապես հերթական իմիտացիան է հերթական ընտրություններից առաջ»,- ավելացրեց նա:

Պատգամավորը չի համաձայնել Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, թե ՀԱԿ-ի պահանջներն իբր իրականացվել են:

«Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ես Ազատության հրապարակում հանրահավաքներ և ակցիաներ անցկացնելու թույլտվության մասին պահանջներն իրականացված չեմ համարում, և մենք չենք հասկանում ՀԱԿ-ի գոհունակությունը, քանի որ իշխանությունները հստակ հայտնել են, որ հրապարակը բացում են «կոռեկտ» ակցիաների համար:

Նա նաև տարակուսանք հայտնեց, որ ՀԱԿ-ը վստահում է հայկական իշխանությունների խոստումներին՝ 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների բոլոր հանգամանքները բացահայտելու վերաբերյալ:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։

«Ժառանգություն»-ից խորհրդարանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի քաղաքական համակարգը փոխելու լավագույն ճանապարհը սահմանադրական հանրաքվե անցկացնելն է:

«Այդ հանրաքվեի նպատակը կլինի վերջապես մաքրել և բարելավել Հայաստանի դատաիրավական համակարգը, կառավարությանը հակակշռի ստեղծումը: Սա երկրում ինչ-որ բան փոխելու միակ ճանապարհն է»,- ավելացրեց նա:

Պատգամավորները համաձայնել են, որ Հայաստանի արտահերթ ընտրությունների անցկացումը քիչ հավանական է:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2012թ.-ին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013թ.-ին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։