487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի սենատը հետաձգել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
10:36
05 Մայիսի 2011

Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը հետաձգել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ)։
Քննարկման ընթացքում մի քանի սենատորներ կարծիք են հայտնել, որ այդ օրինագիծը սահմանափակում է ազատ արտահայտվելու իրավունքը։

Հանրայինի տեղեկատվության համաձայն, թուրք ազգայնականները Փարիզում բողոքի ակցիա են կազմակերպել օրինագծի քննարկման կապակցությամբ և մի քանի սենատորների սպառնալիքներ պարունակող նամակ են հղել։
Սենատի շենքի առջև նիստին զուգահեռ Ֆրանսիայի հայերի ակցիան է ընթացել՝ հօգուտ օրինագծի ընդունման։
Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները խորապես հիասթափված են Սենատի որոշումից, բայց մտադիր են շարունակել ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ պայքարը։

Սենատի նիստի ավարտից հետո Ֆրանսիայի արդարադատության նախարար Միշել Մերսյեն խոստացել է բոլոր դատավորներին և դատախազներին շրջաբերականներ բաժանել հիշեցումով, որ Ֆրանսիայում ըստ օրենքի, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականորեն պատժելի գործ է։

Հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը զարմանք է արտահայտել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ սենատորների դիրքորոշման վերաբերյալ։ «Արդյոք հնարավոր է, որ Ֆրանսիայում, որտեղ մեր ծնողներն ապաստան են գտել և խուսափել են ոչնչացումից, այժմ իրենց թոռներն իրենց վրա Թուրքիայի վտանգավոր քաղաքականության  ամբողջ ատելությունը զգան»,- նախօրեին «Լիբերասիոն» թերթին տված հարցազրույցում ասել է նա։

Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի Նիկոլա Սարկոզիի հետ՝ այս օրինագծի շուրջ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը քննարկելու նպատակով: Սարկոզին հայտարարել է, որ կառավարությունը ճնշում չի գործադրելու Սենատի վրա և հավաստիացրել է հայ պատվիրակներին, որ Սենատն ինքնուրույն է որոշում ընդունելու, և կառավարությունն այս հարցում նրան գործողությունների ազատություն է տալիս:

Ֆրանսիայի Ազգային ժողովը (ներքին պալատը) 2006թ.-ի հոկտեմբերի 12-ին օրենք է ընդունել, որը քրեական պատիժ է նախատեսում 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Սակայն ԶԼՄ-ների համաձայն, Ֆրանսիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ չի աջակցի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Նման հայտարարությունը Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների տարակուսանքի առիթ է դարձել, ովքեր մտադիր են մայիսի 4-ին Սենատի շենքի առջև ակցիա անցկացնել՝ պահանջելով ընդունել օրինագիծը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։