480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ճարտարապետական ժառանգությունը յուրացնելու ադրբեջանական քաղաքականությունը ձախողվեց. ճարտարապետ
17:46
04 Մայիսի 2011

Հայկական ճարտարապետական ժառանգությունը յուրացնելու ադրբեջանական բազմամյա քաղաքականությունը ձախողվեց, չորեքշաբթի «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովի ժամանակ  հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստների ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը:

«Վերջին տասնամյակում հայկական ճարտարապետության ուսումնասիրությանն է խառնվել ադրբեջանական գործոնը, որը կարելի է տարբերակել որպես ինտերվենցիա կամ զավթման քաղաքականություն: Սակայն նման քաղաքականությունը տարաձայնության առիթ տվեց հայեցակարգերում և հենց Ադրբեջանի ճարտարապետության պատմության երկակի ընթերցման հանգեցրեց: Այսպիսով, ադրբեջանական միջամտությունը մերկացրել է իրեն, իսկ դրա քաղաքական առաքելությունը ձախողվել է»,- ասաց Քերթմենջյանը:

Ըստ նրա, ադրբեջանական հրապարակումների գաղափարախոսական միջամտությունը բնութագրվում է որպես ընդհանուրից մասնավորին անցնելու զարգացում և իր մեջ ներառում է տարածաշրջանային կապակցվածության և քաղաքաշինության հարցերի ժամանակագրության աղավաղում, ոճաբանության և թվագրման շահարկում:
«Որպես կանոն, բոլոր ադրբեջանական հետազոտությունները վազում են քարոզչության ամենաժամանակակից միջոցներին, քանի որ չեն տիրապետում գիտական փաստերին: Դրանցում ներկայացվում են ավելի շուտ հիպոթեզներ կամ, լավագույն դեպքում,  անհամոզիչ մեկնաբանություններով փաստերի հնարավոր վարկածներ»,- ավելացրեց Քերթմենջյանը:

ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ պատմության ինստիտուտի պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն իր հերթին նշեց, որ իր թուրք գործընկերների հնարքները յուրացնելով, դեռ խորհրդային շրջանում ադրբեջանցի պատմաբանները՝ Զիա Բունիատովայի գլխավորությամբ, Անդրկովկասի պատմության սեփական մոդելն են ստեղծել:
«Այսպես կոչված պատմաբանների կողմից էին Անդրկովկասում և հարակից տարածքներում առկա իրանական, հայկական և այլ պետական կրթությունը, պատմությունը և այդ տարածքում բնակվող ժողովրդի մշակույթը հռչակվել «ադրբեջանական»: Աստիճանաբար Ատրպատական անվանումն է յուրացվել, որը ոչ մի կապ չուներ ժամանակակից Ադրբեջանի հետ»,- ասաց Մելքոնյանը:

«Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և կտևի մինչև մայիսի 6-ը:
Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։