486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Չնայած բոլոր դժվարություններին՝ Ճապոնիան պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը. ԱԳՆ
16:15
04 Մայիսի 2011

Չնայած  բոլոր դժվարություններին՝ Ճապոնիան պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը, չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասու Տոկունագան:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Ճապոնիայի համար այս ծանր ժամանակաշրջանը չի խանգարի երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ աշխատանքը շարունակելուն, որի նպատակով դեռևս անցյալ տարվա հունիսին Տոկիոյում բացվել է Հայաստանի դեսպանություն:

Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին` ցավակցության և իր ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար` վստահեցնելով, որ չնայած  բոլոր դժվարություններին, Ճապոնիան պատրաստակամ է Հայաստանում շարունակել իր աջակցության ծրագրերը: Հիսասու Տոկունագան նշել է, որ ի պաշտոնե առաջին անգամ է այցելում Հայաստան և վստահ է, որ այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը:

Նախագահը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել ս.թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետևանքներն իր վրա զգացել է: Հանրապետության ղեկավարի խոսքով, թերևս, դա է պատճառը, որ հայ ժողովուրդն ավելի ծանր ընդունեց Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը: «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ և տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Իհարկե, ուշադրությամբ հետևում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին՝ Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ուղղությամբ և լիահույս ենք, որ ձեզ կհաջողվի չեզոքացնել բոլոր հետևանքները»,-ասել է Սերժ Սարգսյանը:
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։