478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Պանթուրքիզմի սպառնալիքը շարունակում է արդիական է մնալ աշխարհում. ԵՊՀ ռեկտոր
15:30
04 Մայիսի 2011

Պանթուրքիզմի սպառնալիքն այսօր արդիական է մնում աշխարհում, հայտարարեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը։

«Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե պանթուրքիզմն արդիական չէ այսօր, սխալվում են։ Պանթուրքիզմի սպառնալիքը միշտ կա, և այն բխում է մեր երկու հարևան երկրներից։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք՝ պատմաբանները, բանասերները, գիտնականները, պետական գործիչները, կարողանանք մեր գործունեությամբ սեպ խրել պանթուրքիզմի կրողների միասնական ճակատում»,- չորեքշաբթի ասաց Սիմոնյանը՝ հանդես գալով «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովում։

Նա նշեց, որ հայոց պատմության խեղաթյուրմամբ ադրբեջանական ժողովուրդը զբաղվում է իր ծննդյան առաջին իսկ օրից, և դա բնական է, քանի որ «հայոց պատմության աղավաղման, հայկական ժառանգության յուրացման փորձն ադրբեջանցիների՝ որպես ազգի գոյության միակ երաշխիքն է»։

Սիմոնյանը միաժամանակ ընդգծեց, որ Բաքուն կեղծում է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև իր բոլոր հարևան երկրների ու ժողովուրդների պատմությունը։

 «Այսուհետ մենք առաջինը պետք է հարվածներ հասցնենք, ժամանակին ընտրենք թիրախները, ոչ թե սպասենք, մինչև ադրբեջանցիները հանդես գան նոր կեղծարարություններով, և այնուհետև միայն պատասխանենք»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է քարոզչական աշխատանքներ անցկացնել օտար լեզուներով։

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր  հերթին կարևորեց Պաշտպանության նախարարության և համապատասխան գիտամշակութային կառույցների համագործակցությունը հակահայկական քարոզչությանը դիմակայելու համար։

«Այդ երևույթը նոր չէ, տասնամյակներ շարունակ Ադրբեջանն ու Թուրքիան հակահայկական քաղաքականություն են վարել։ Վերջապես մենք հասկացանք, որ գործ ունենք պանթյուրքիզմի հետ և պետք է միավորենք մեր ողջ ներուժը»,- ասաց նա։ Նա ողջունեց նաև այն փաստը, որ հանրապետության ղեկավարությունն արդեն ինքն է զբաղվում այդ հարցով։

«Դրա վկայությունն են նախագահ Սարգսյանի վերջին ելույթները, սակայն չարժե սահմանափակվել միայն դրանով, մենք պետք է նպատակաուղղված քաղաքականություն վարենք հակահայկական ագրեսիայի դեմ»,- հավելեց Մարտիրոսյանը։

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԳԱԱ նախագահին Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնեց նրա 75-ամյա հոբելյանի առթիվ։
«Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և կտևի մինչև մայիսի 6-ը:
Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: